Մարտի 8. շնորհավորանքները մեկնարկել են «Զվարթնոց» օդանավակայանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿանանց միջազգային օրվա առիթով Երևանի քաղաքապետարանի շնորհավորանքները մեկնարկել են «Զվարթնոց» օդանավակայանում: Երևան ժամանող բոլոր կանանց և աղջիկներին ժամանման սրահում սպասվում են անակնկալներ: Նրանց դիմավորում են բարձր տրամադրությամբ և նվիրում ծաղիկներ ու շնորհավորական բացիկներ:
Առովոտյան Թեհրանից ժամանած կանանց և աղջիկներին անակնկալն արդեն մատուցվել է: Նրանք կիսվել են իրենց տպավորություններով՝ շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմին հետաքրքիր անակնկալի համար:
Նախաձեռնությունը կշարունակվի ամբողջ օրվա ընթացքում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



