Ավստրալիայում գրեթե 250 մլն դոլարի թմրանյութ են առգրավել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱվստրալիայի ոստիկանությունը սահմանապահների օժանդակությամբ Սիդնեյում ձերբակալել Է թմրասուրհանդակների՝ շուրջ 247 միլիոն դոլար արժողությամբ 540 կիլոգրամ մետամֆետամինով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ABC հեռուստաալիքը:
Ավստրալիայի ֆեդերալ ոստիկանությունը նշել Է, որ իրավապահներն իրականացրել են թմրանյութերի առգրավման գործողություն, որի ընթացքում ձերբակալվել Է 20-ից մինչեւ 30 տարեկան յոթ մարդ, որոնք զբաղվում Էին թմրանյութերի փոխադրմամբ: Մետամֆետամինը թաքցված Էր պրոտեինային հավելումների 396 պլաստիկե տուփերում:
Թմրանյութերի առգրավված խմբաքանակն իր ծավալով մտել Է Ավստրալիայի ամբողջ պատմության ընթացքում խոշորագույնների տասնյակը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
2
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



