Գիշերային ժամերին քաղց զգալու պատճառը
ՖՈՏՈՎերջին շրջանում անցկացված հետազոտությունների արդյունքում գիտնականները պարզել են գիշերն ախորժակի մեծացման պատճառները:
Նրանց խոսքով` մութ ժամանակ օրգանիզմն ուտելիքից ավելի քիչ հաճույք է ստանում և փորձում է այն լրացնել շատ ուտելով: Փորձերի արդյունքները վերլուծելով ՝գիտնականները հետաքրքիր եզրակացության են եկել:
Ուշ երեկոյան և գիշերվա ժամերին նկատելիորեն դանդաղում է կենտրոնական նյարդային համակարգի ռեակցիան, ինչի հետևանքով ուղեղն ավելի քիչ քանակի ազդանշաններ է ստանում: Ուղեղը կորցնում է ուտելիքից հագեցվածության վերահսկողությունը, և մարդը սկսում է քաղց զգալ: Գիշերը կերած ուտելիքի ցավելի քիչ հաճույք ստանալն ուղեղին ազդանշան ուղարկելու՝ ավելի շատ ուտելիք պահանջելու պատճառ է դառնում: Ցերեկը մարդիկ ավելի հեշտ են կարողանում վերահսկել իրենց օրակարգը և ուտելիքի քանակը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: