Մարտի 8. ծաղիկներ ու բացիկներ` նաև հեծանվորդներից
ՖՈՏՈԵրևանի քաղաքապետարանն ու «Սիրողական հեծանվասպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիան» Կանանց միջազգային օրվա` Մարտի 8-ի առիթով հանդես էին եկել յուրատեսակ նախաձեռնությամբ: Հեծանվորդները մայրաքաղաքի փողոցներում կատարած տոնական ուղերթի ընթացքում անցորդ կանանց և աղջիկներին նվիրել են վարդեր՝ Երևանի քաղաքապետարանի շնորհավորական բացիկների հետ միասին: Նախաձեռնությանը միացած կին հեծանվորդները նույնպես ստացել են վարդեր և բացիկներ:
Հաճելի անակնկալից տպավորված՝ կանայք և աղջիկներն էլ վստահեցրել են, որ օրվա տոնական միջոցառումների համատեքստում տպավորիչ էր նաև շնորհավորանքի այլընտրանքային այս տարբերակը:




Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



