Մալթայում փլուզվել է հայտնի «Լազուրե ամպը»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայտնի «Լազուրե ամպը»՝ 28 մետր բարձրությամբ կրաքարե ժայռը, որը գտնվում է Մալթայի Գոցո կղզու արեւմուտքում, ուժեղ փոթորիկներից հետո փլուզվել է:
Ժայռը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների շարքում է ներառվել: Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկաթը հայտարարել է, որ դա «հոգեցունց» նորություն է, հաղորդում է BBC-ն:
Նշվում է, որ 2013-ին իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ չնայած ժայռը ենթարկվել է էրոզիայի, բայց շուտափույթ փլուզման վտանգ նրան չի սպառնում:
Սակայն, ինչպես գրել է վարչապետ Մուսկաթը, վերջին տարիներին հաշվետվություններ են ստացվել այն մասին, որ ժայռն, ամեն դեպքում, շատ է տուժել էրոզիաներից: «Այդ տխուր օրը եկավ»,-հավելել է նա:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



