ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հասկացրել է, որ Դաշինքը դեմ է Կոսովոյում կանոնավոր բանակի ստեղծմանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը հեռախոսով խոսել է Կոսովոյի նախագահ Խաշիմ Տաչիի ու վարչապետ Իսա Մուստաֆայի հետ ու լուրջ մտահոգություն հայտնել Կոսովոյի անվտանգության ուժերը (FSK) կանոնավոր բանակի վերափոխելու՝ կառավարական ծրագրերի կապակցությամբ։ Դրանք կյանքի կոչելու դեպքում ՆԱՏՕ-ն կարող է վերանայել ՝ FSK -ի աջակցության գործընթացին իր ներգրավվածության մակարդակը։
Ստոլտենբերգի խոսքով նման միակողմանի քայլերն օգուտ չեն բերի։ Կոսովոյի իշխանությունները պետք է Բելգրադի հետ տվյալ հարցի շուրջ սերտ շփում պահպանեն, հավելել է նա։
Մարտի 7-ին Խաշիմ Տաչին դիմել է Կոսովոյի խորհրդարանին՝ խնդրելով աջակցել սեփական զինված ուժերի ձեւավորմանը։ Դա առաջացրել է Սերբիայի իշխանությունների բողոքը։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



