Մանգոյի օգտակար հատկությունները
ՖՈՏՈՄասնագետները բազմաթիվ հետազոտությունների արդյունքում պարզել են, որ մանգոն շատ ավելին է, քան պարզապես էկզոտիկ համեղ միրգը: Գիտական բազմաթիվ հետազոտությունները վկայել են, որ մանգոն նաև դեղամիոջց է:
Մանգոն պարունակում է սննդարար նյութեր, որոնք պահպանում են աչքերի առողջությունը, կանխում են դիաբետը և անգամ քաղցկեղի զարգացումը: Մանգոյի առօրյա կիրառումը նվազեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը: Մանգոն շատ լավ ազդեցություն ունի հատկապես 2-րդ տիպի դիաբետով հիվանդների համար:
Գիտնականները նաև պարզել են, որ մանգոն նպաստում է բորբոքման նվազեցմանը և կանխում նյութափոխանակության խանգարման զարգացումը:
Մանգոն օգնում է նաև արագ ազատվել ավելորդ քաշից: Նույնիսկ օգտակար է համարվում մանգոյի կաշին, որտեղ պարունակվում են ճարպային բջիջների ձևավորումն արգելակող միջոցներ:
Ճարպակալումով տառապող մարկանց անհրաժեշտ են առաջավոր դիետոլոգների կողմից մշակված դիետաները: Նոր կատարված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ մանգոն նպաստում է ավելորդ քաշի իջեցմանը, ինչպես նաև կարգավորում է խոլեստերինի մակարդակը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: