Հիանալի համադրություն, որն օգնում է հոգնածության դեմ պայքարում
ՖՈՏՈՄանսնագետները խորհուրդ են տալիս, որ եթե օրվա ընթացքում հանկարծակի հոգնածություն կամ քնկոտություն եք զգում, բայց դեռ աշխատանք ունեք անելու և չեք կարող հանգստանալ, սուրճի փոխարեն օգտագործեք սև շոկոլադ և կանաչ թեյ: Սա հիանալի համադրություն է էներգիան վերականգնելու համար:
Գիտնականները փորձի ժամանակ համեմատել են որոշ մասնակիցների մտավոր ունակությունները հետազոտության ընթացքում: Նրանց շոկոլադի տարբեր տեսակներ են տվել` կակաոյի տարբեր չափաբաժիններով:
Այն մասնակիցների մոտ, ովքեր 60% կակաոյի պարունակությամբ շոկոլադ էին կերել, որը համարվում է նվազագույն չափաբաժին սև շոկոլադի բաղադրության մեջ, ուշադրության և կենտրոնացման բարձրացում էր նկատվում: Դա, միևնույն ժամանակ, վատ ազդեցություն էր թողնում` բարձրացնելով արյան ճնշումը: Մյուս մասնակիցները, ովքեր սև շոկոլադ են օգտագործել թարմության զգացում են ունեցել` չկորցնելով ուշադրությունն ու կենտրոնացումը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: