Սամվել Ալեքսանյանի եղբորորդու հրահանգով մանկապարտեզների դաստիարակները տնետուն են շրջում ու ցուցակագրում ՀՀԿ-ի ընտրողներին. «Հրապարակ»
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Սամվել Ալեքսանյանի եղբորորդու՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանի հրահանգով աշխատանքից հետո համայնքի մանկապարտեզների դաստիարակները տնետուն են շրջում ու ցուցակագրում ՀՀԿ-ի ընտրողներին։ Մանկապարտեզներից մեկի տնօրենը տրտնջացող աշխատակիցներին տեղեկացրել է, որ հրահանգը խիստ է․ «Անպայման պետք է թիվ ներկայացնենք, այլապես կազատվեմ աշխատանքից»։
Նշենք, որ մարզերում ևս նման «ստուգողական» ցուցակագրումներ են իրականացվում, օրինակ՝ Չարենցավան քաղաքից ենք նման ահազանգ ստացել»։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



