ԱՄՆ-ի Կոնգրեսը Պենտագոնին արգելել Է համագործակցել «ՌոսօբորոնԷքսպորտի» հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի Կոնգրեսի ստորին պալատը մարտի 8-ին հավանություն Է տվել 2017 թվականի պաշտպանական բյուջեի նախագծին, որը Պենտագոնին արգելում Է համագործակցել «ՌոսօբորոնԷքսպորտ» ընկերության հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Փաստաթղթի օգտին քվեարկել Է պալատի ներկայացուցիչների 371 անդամ, դեմ՝ 48-ը:
Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությանն արգելվում Է Ռուսաստանի ընկերության եւ դրա դուստր կառույցների հետ կնքել ամեն կարգի պարտավորագրեր, կորպորատիվ համաձայնագրեր, նրանց տալ դրամաշնորհներ, վարկեր կամ վարկային հանձնարարություններ:
Պենտագոնի ղեկավարը կարող Է այս արգելքի վերացման հասնել այն դեպքում, եթե դա պահանջվի ԱՄՆ-ի անվտանգության շահերից ելնելով, բայց սոսկ այն բանից հետո, երբ Կոնգրեսի երկու պալատներին համոզի, որ ՌԴ-ն դադարեցրել Է մահացու զենքի մատակարարումները Սիրիային եւ Ուկրաինայից հետ Է կանչել իր գործակալներին ու զինվորականներին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
2
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



