Երևան, 08.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ի պատիվ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ֆրանսիայի Նախագահի անունից տրվել է պաշտոնական ընդունելություն

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ի պատիվ պաշտոնական այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի՝ մարտի 8-ի երեկոյան Նախագահ Ֆրանսուա Օլանդի անունից Ելիսեյան պալատում տրվել է պաշտոնական ընդունելություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, որոնցում անդրադարձել են հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությանը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր` անցած 25 տարիների ընթացքում ձևավորված միջպետական ամուր հարաբերություններին ու դրանց զարգացման հեռանկարին, ամենատարբեր ոլորտներ ընդգրկող հայ-ֆրանսիական երկկողմ օրակարգի հարցերին, ինչպես նաև Ֆրանսիայի հայ համայնքի կարևոր դերակատարությանը երկու երկրների և ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում:

***
Նախագահ Սերժ Սարգսյանի բաժակաճառը Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդի կողմից տրված պաշտոնական ճաշին

Մեծարգո՛ պարոն Նախագահ,

Հարգարժա՛ն տիկնայք և պարոնայք,

Ասում են՝ իրական բարեկամիդ ճանաչում ես դժվարության պահին։

Ասում են նաև, որ «բարեկամը նա է, ով ունակ է կիսելու քո հաջողությունը»։ Հայ-ֆրանսիական փառավոր պատմությունը փաստում է, որ երբ համադրվում են այս երկու ճշմարտությունները, բարեկամությունը դառնում է առանձնաշնորհյալ։

Հայ-ֆրանսիական բարեկամությունը չի սկսվել Հայաստանի անկախությունից. մեր ժողովուրդները միմյանց ճանաչելու և սերտորեն համագործակցելու առիթ են ունեցել վաղ միջնադարից:

Դեռևս իլիկյան Թագավորության օրոք հայ արքաները հանդիսացել են Ֆրանսիայի միապետերի դաշնակից բարեկամները: Դրա վկայություններից է այն, որ Կիլիկյան վերջին թագավոր Լևոն 6-րդի աճյունը հանգչում է ֆրանսիական արքայական գերեզմանատանը՝ Սեն Դենի աբբայությունում:

Հենց այս պատմական կապերի շնորհիվ էր, որ խորհրդային միության փլուզումից հետո հայ ժողովուրդը, միանգամայն ճանաչելի էր ֆրանսիացիներին, ինչի արդյունքում անկախության հենց առաջին պահից Հայաստանի ու Ֆրանսիայի միջպետական հարաբերությունները թռիչքային զարգացում ապրեցին։

Պարո՛ն Նախագա հ,

Ինձ համար մշտապես մեծ պատիվ ու հաճույք է Ձեզ հետ աշխատելը՝ հանուն այս բարեկամության, ինչը մշտապես ուղղորդում ու զորացնում է Հայաստանի ու Ֆրանսիայի միջպետական հարաբերությունները։ Արդյունքը համագործակցության աննախադեպ ընդգրկուն օրակարգն է՝ քաղաքականից ու տնտեսականից մինչև հումանիտար ու երկարաժամկետ զարգացման ծրագրեր։Վստահ եմ, որ սա ամենևին սահմանագիծ չէ. բարեկամության բազմաթիվ դրսևորումները մեր համատեղ ջանքերով դեռ պիտի հավելենք նորերով։ Ինչպես դուք եք ասել՝ ժամանակն ու զբաղեցրած պաշտոնը չեն ձևավորում մեր համոզմունքնե րը։

Շնորհակալ եմ Ձեզ և Ֆրանսիայի բարձրաստիճան բոլոր պաշտոնյաներին այս ջերմ ընդունելության, ինչպես նաև փոխադարձ հարգանքի ու վստահության մթնոլորտում շփվելու, հարաբերությունների հետագա զարգացմանը նպաստելու պատրաստակամության համար:

Քանի որ իմ այցը համընկել է նաև այս շատ գեղեցիկ տոնի՝ Մարտի 8-ի հետ, ցանկանում եմ շնորհավորել ձեզ՝ սիրելի՛ տիկնայք և ի դեմս ձեզ՝ բոլոր հայ և ֆրանսիացի կանանց՝ մաղթելով անսահման երջանկություն։ Ձեր դերն անփոխարինելի է մեր կյանքին և քաղաքականությանը ներդաշնակություն ու հմայք հաղորդելու հարցում։< br /> 
Հարգարժա՛ն գործընկերներ և բարեկամներ,

Քառորդ դար աշխատելով համատեղ՝ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում, մենք անցել ենք իրադարձություններով հագեցած ուղի, բազմապատկել ու խտացրել այն կապերը, որ ժառանգել ենք պատմությունից՝ դրանց հաղորդելով ավելի գործնական, ավելի առարկայական ու նաև ապագային միտված բնույթ։

Ֆրանսիան Հայաստանի անկախության վերականգնման հենց առաջին պահից կանգնեց մեր երիտասարդ պետության կողքին և այդ օրից անվերապահ աջակցում է մեր երկրի պետականաշինության առաջընթացին՝ լինելով նաև հուսալի գործընկեր եվրոպական և միջազգային հարթակներում։ Նման բարեկամության ունակ է միայն այնպիսի պետությունը, որն առաջին հերթին հզոր է իր քննություն բռնած գաղափարներով, օրինակելի փորձով ու սեփական ձեռքբերումներով կիսվելու պատրաստակամությամբ։ Սա է մեզ համար ֆրանսիական ոգու յուրահատկությունը։

Եվ որքան Ֆրանսիան է Հայաստանի կողքին, նույնքան էլ Հայաստանն է սրտացավ Ֆրանսիայի համար։ Հայաստանում մեծ ցավ ապրեցինք, երբ ահաբեկչության ահասարսուռ հարվածը հասավ Փարիզ, Նիս ու Ֆրանսիայի այլ վայրեր՝ խաթարելով անմեղ մարդկանց, ողջ ֆրանսիական ժողովրդի բնակաոն կյանքի ընթացքը։ Եղածը չես փոխի, բայց օրինակելի է այն տոկունությունը, որով Ֆրանսիայի իշխանություններն ու ժողովուրդը դիմակայեցին այդ սարսափելի փորձությանը։

Օրինակելի է նաև Ֆրանսիայի և անձամբ Ձեր, պարո՛ն Նախագահ, մոտեցումը հայ ժողովրդի վերապրած մեծագույն փորձության աներկբա դատապարտման հարցին։ Ճշմարիտ է ասված՝ չես իմանա, թե որտեղից սփոփանք ու հույս կգա: Երբ ցեղասպանություն վերապրած հայը ոտք դրեց այս հեռավոր երկիր, ֆրանսիացի մեծ ժողովրդի շնորհիվ գտավ իր սփոփանքն ու հույսը։ Նա նորից տուն կառուցեց ու նորից արարեց։ Իզուր չէ, որ Ֆ րանսիայի հայկական համայնքն աշխարհին ճանաչելի է ինտեգրվածության իր բարձր մակարդակով և միաժամանակ սեփական արմատներին, ազգային հարուստ մշակույթին ու ավանդույթներին հավատարիմ մնալու վառ օրինակով։ Այ սերևույթը լավագույնս բանաձևել է մեր մեծանուն երգահան Շարլ Ազնավուրը՝ ասելով. «Ես 100 տոկոսով ֆրանսիացի եմ և 100 տոկոսով՝ հայ»: Սա մեզ համար մեծ հպարտության աղբյուր է նաև զգացական առումով:

Հարգելի՛ հյուրեր,

Չծանրաբեռնելով ձեզ ղարաբաղյան հիմնախնդրի մանրամասներով՝ կուզեի ասել միայն, որ մեր նպատակը խաղաղությունն է։ Զենքի ուժ ը ոչ մեկին և երբեք բարիք չի բերել, խաղաղությունն էլ հաստատվել է այնտեղ, ուր տիրել է դիմացինին ականջալուր լինելու ու խելամիտ փոխզիջումների անհրաժեշտության գիտակցումը։ Ակնհայտ է, որ խաղաղությունը ոչ թե հակասությունների բացակայությունն է, այլ դրանք խաղաղ միջոցներով կարգավորելը։

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Վստահությունը բարեկամության առաջին պայմանն է։ Թող հայ-ֆրանսիական բարեկամությունը երբեք վստահության պակաս չունենա։ Եկեք բաժակ բարձրացնենք ի պատիվ մեծարգո պարոն Նախագահի, ի փառս Ֆրանսիայի, նրա տաղանդավոր և աշխատասեր ժողովրդÕ «, ի հարատևումն հայ-ֆրանսիական բարեկամության:

Կեցցե՛ Ֆրանսիան:

Կեցցե՛ Հայաստանը:

***
Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդի բաժակաճառը՝ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի պատվին տրված պաշտոնական ճաշին

Մեծարգո՛ պարոն Նախագահ,

Հայաստանի կառավարության հարգելի՛ անդամներ,

Հարգարժա՛ն պատգամավորներ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Վերստին հաճելի է ձեզ ընդունել Փարիզում:

Այսօր՝ մարտի 8-ը, Կանանց միջազգային օրն է, որն արդեն ոչ աշխատանքային օր է Հայաստանում: Այս առիթով ցանկացա այս ընդունելությանը հրավիրել կանանց, որոնք ոչ միայն ֆրանս-հայկական հարաբերությունների զարգացման ոլորտում են հայտնի, այլ նաև այն արժեքների պաշտպանության մեջ, որ կիսում են մեր երկու երկրները:

Մենք տոնում ենք մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հ աստատման 25-ամյակը: Մեր ընդհանուր պատմությունը չի սահմանափակվում այս 25 տարիներով: Ֆրանսիայի հայ համայնքն աշխարհի զորեղ համայնքներից մեկն է: Ֆրանսիան գիտի, թե ինչով է պարտական այն հայերին, որոնք պաշտպանեցին մեր ազատությունը: Նրանք պայքարեցին մեր հողի վրա այն արժեքների համար, որ մենք կիսում ենք մինչ այսօր: Հաղթանակից հետո նրանք մասնակցեցին վերակառուցմանը, ինչպես դա արել էին Համաշխարհային առաջին պատերազմին: Այսօր նրանք մասնակցում են Ֆրանսիայի հռչակի տարածմանը՝ արվեստի, գիտության, շարժանկարի, մշակույթի, երգի, գրականության, տնտեսության բո լոր բնագավառներում:

Պարո՛ն Նախագահ,

Ինձ համար պարտականություն և պատիվ էր Երևանում լինել 2015 թվականի ապրիլի 24-ին՝ Ցեղասպանության 100-ամյակի ոգեկոչմանը: Մի մեխակ դնելով կրակի մոտ՝ ես ուզում էի իմ վկայությունը բերել այն պայքարին, որ տանում է Ֆրանսիան, որպեսզի երբեք չմոռացվի այն ողբերգությունը, որի հետևանքով հայ ժողովրդի մի մասը կոտորվեց, իսկ մյուս մասը` սփռվեց աշխարհով մեկ:

Մենք միշտ պետք է պայքար տանենք թե՛ մոռացության, թե՛ ժխտման դեմ, քանի որ թե՛ մեկը, թե՛ մյուսը միայն մեկ հետևանք ունեն՝ այսօրվա կոտորածները դարձնել հնաավոր:

Դուք գիտեք իմ հանձնառությունն այս հարցի շուրջ և հօգուտ Հայոց ցեղասպանության իրողությունը ժխտող խոսքերն ու գրությունները քրեականացնող օրենսդրությանը:

Ես չեմ հիշեցնի այն, ինչ արդեն արվել է 2001 թվականի հունվարի 29-ից ի վեր, երբ քվեարկվեց օրենքը, որով Ֆրանսիան հրապարակայնորեն ճանաչում է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը:

Ինչպես տեղյակ եք, Սահմանադրական դատարանը, որի որոշումները պարտադրվում են բոլորին, համարեց, որ այդպիսի կարգադրումն անհամաչափորեն վնասում է արտահայտվելու ազատությանը: Հենց այս պատճառով է, որ Ֆրասիան կշարունակի գործել հօգուտ Հայոց ցեղասպանության վերաբերյալ գիտելիքների առաջխաղացման և գիտահետազոտության արդյունքների տարածման, որպեսզի ճանաչվի այս ճշմարտությունը:

Մենք գործում ենք նաև ապագայի համար: Ուզում ենք ձեր կողքին լինել՝ որոշումները հարգելով: Ավելի քան երեք տարի առաջ դուք որոշեցիք անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը: Ես անձնապես պարտավորվեցի, որպեսզի այս անդամակցությունը հարցականի տակ չդնի այն կապերը, որ դուք ցանկանում եք ունենալ Եվրոպայի հետ և կարողանաք Եվրամիության հետ ստորագրել մի նոր շրջանակային համձայնագիր: Ապագան միշտ կառուցելու համար է: Ֆրանսիան ուզում է մնալ արևմտյան ներդրողների առաջին շարքերում: Շատ լավ գիտեմ Ձեր ջանքերը ձեր երկրի տնտեսական գրավչությունը բարելավելու համար: Մեր ձեռնարկությունները դա լավ հասկացել են, և Ֆրանսիան ներկա է գյուղատնտեսական մթերքների վերամշակման, հեռահաղորդակցության, տրանսպորտի և մի շարք այլ ոլորտներում: Ֆրանսիական զարգացման գործակալությունն արդեն ֆինանսավորում է բնակարանային շինարարության ծրագրեր, գյուղատնտեսական զարգացման ենթակառույցներ և, հատկապես, ոռոգման համակարգը: Դա նաև ապակենտրոնացած համագործակցության ձգտում է, որին մենք աջակցում ենք, և ես ուրախ եմ, որ բազմաթիվ ընտրյալներ, որոնք ներկայացնում են Ֆրանսիայի շրջանները, այս նույն ձգտումը կիսում են:

Կրթության ոլորտում 15 տարուց ի վեր Հայաստանում Ֆրանսիական համալսարանը պատրաստում է հազարավոր կատարյալ ֆրանսախոս երիտասարդների: Առիթից օգտվում եմ Ձեզ շնորհավորելու, պարո՛ն Նախագահ, ընդունելու համար Երևանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հաջորդ գագաթնաժողովը կազմակերպելու պատասխանատվությունը: Ֆրանսիան պատրաստ է ձեզ օգնելու այս կարևորագույն իրադարձոթյանը պատրաստվելու:
Խաղաղ և ապահով ապագա կառուցելու համար մենք պարտավոր ենք շարունակելու մեր ջանքերը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը կարգավորելու գործում: Դուք գիտեք Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրի պատրաստակամությունը այս հակամարտությանը լուծում գտնելու մեջ: 2016 թվականի ապրիլյան բախումները և մի քանի օր առաջ պատահած դեպքերը դրա ողբերգական ապացույցներն են:

Ոչինչ այդքան վատ չէ, ինչքան ստատուս քվոն: 23 տարուց ի վեր կողմերը բանակցում են առանց որոշակի արդյունքի հասնելու:

Բազմաթիվ անգամ լուծումը շատ մտ էր թվում: 2014 թվականի հոկտեմբերին ես ինքս նախաձեռնություն վերցրեցի Ձեզ հրավիրելու Փարիզ ադրբեջանցի Ձեր պաշտոնակցի հետ միասին: Մենք առաջընթաց ունեցանք հատկապես հակամարտության ընթացքում անհետացած անձերի ճակատագրի ցավալի հարցում, բայց չկարողացանք ավելի հեռուն գնալ: Սակայն բանակցությունները շարունակելուն ոչ մի այլընտրանք չկա, եթե բոլորս համաձայն ենք, որ հակամարտության ռազմական լուծումը բացառված է:

Միացյալ Նահանգների և Ռուսաստանի հետ համընդհանուր խորհրդակցությամբ՝ Ֆրանսիան անդադար շարունակում է իր միջնորդական ջանքերը: Լուծ ման պայմանները հայտնի են` «Մադրիդյան սկզբունքներն են», որոնց հիմքերն են` ուժի չկիրառումը, պետությունների տարածքային ամբողջականության հարգումը և ինքնորոշման իրավունքը: Ֆրանսիան պատրաստ է աջակցելու այս ուղղությանը տարվող ցանկացած նախաձեռնությանը:

Պարո՛ն Նախագահ,

Ձեր ներկայությունն այստեղ մի նոր նշան է այն խոր և իրական հարաբերության, որ դարերից ի վեր կապում է Ձեր երկիրը և իմ երկիրը: Այս պատմությունը մեզ պատիվ է բերում և պարտավորեցնում է, հիմք է դնում մի բարեկամության, որին ոչինչ չի կարող սասանել: Դա այս բարեկամություն է, որը Դուք եկել եք տոնելու, և ես այս անսասան բարեկամության համար է, որ հիմա բարձրացնում եմ բաժակս:

Կեցցե՛ Ֆրանսիան:

Կեցցե՛ Հայաստանը:

Կեցցե՛ ֆրանս-հայկական բարեկամությունը:

Էր Ռիադը երաշխավորել է, որ երկրի տարածքը չի օգտագործվի Իրանի դեմ «Ծիծաղիս մեջ արցունք կա»․ Անդրեն նոր տեսահոլովակ է ներկայացրել Եթե Ադրբեջանից ինչ-որ բան թռչի, Թեհրանը միջոցներ կձեռնարկի․ Ալի Լարիջանի Օրբանը պատասխանել է Զելենսկու սպառնալիքներին Մեր գեղեցկուհի կանանց և մայրերին լավագույն մաղթանքը խաղաղությունն է, որ ձեր սիրելի որդիները, սիրելի տղամարդիկ, հեռու լինեն պատերազմից, որ ձեր սրտերը երբեք չլցվեն ցավով․ Մհեր ԱվետիսյանԳազ չի լինելու ԱՄՆ-ն դատապարտում է Նախիջևանի դեմ գրոհը. պետդեպարտամենտ ԱՄԷ-ն ավելի քան 130 հրթիռ և անօդաչու թռչող սարք է որսացել Օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերին ԱՄՆ-ը արդեն nչնչացրել է իրանական 42 ռազմանավ․ Թրամփ Քուվեյթում մնացած ուղևորներից 19-ը ՀՀ քաղաքացի են. կեցության եւ սննդի հարցերը լուծված են Իսրայելը չի ​​պլանավորում ցամաքային գործողություններ իրականացնել Իրանում. Հերցոգ Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի որդին՝ Մոջթաբան, վիրավորվել է «Մեծ քաղաքականություն». Էպիզոդ առաջին Այս պահին Բեյրույթի օդանավակայանն աշխատում է հատուկ ռեժիմով, օդային տարածքը բաց է․ ՀՀ ԱԳՆ Դուբայում հզոր պայթյուն է տեղի ունեցել ԱՄԷ-ի Ալ Զաֆրա ավիաբազայի մասշտաբային ավերածությունները․ այնտեղ ամերիկյան զորքեր էին տեղակայված Թրամփը զգուշացրել է Իրանի առաջնորդների դեմ նոր հարվածների մասին Կոնսոլոդացիա՝ «Առաջարկ Հայաստանին» նախագծի շուրջ. դաշտը բյուրեղանում է 24 ժամ ջուր չի լինելու Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ Մի քանի ժամ հետաձգումից հետո «FlyDubai»-ի կողմից իրականացված Դուբայ-Երևան թռիչքով ՀՀ է մեկնել ևս շուրջ 30 քաղաքացի Իրանում մնացած բեռնատարների մասին նոր մանրամասներ են հայտնի դարձել Արտառոց դեպք՝ բժշկական կենտրոնում․ ծննդկանից պահանջել և ստացել է գումար և շան ձագ Ճամբարակում մայրը 3 ամսական երեխային հայտնաբերել է մահացած․ նրան գաղտագողի հուղարկավորել են «Ոչ Արևմտյան Ադրբեջանին» շարժումը ռեզոլյուցիա է ստորագրել. քաղաքական ուժերին բանաձեւ են առաջարկում Մեծ Բրիտանիան զգուշացրել է Կիպրոսում ահաբեկչական հարձակումների վտանգի մասին «Քարֆուր» սուպերմարկետից գողություն կատարող 3 աղջիկներ տաք հետքերով բռնվել են Դուբայ-Երևան ևս մեկ թռիչք է իրականացվել «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով առաջարկվում է գրեթե կրկնակի նվազեցնել վարկերի տոկոսները. Նաիրի ՍարգսյանՔրիստոսի՝ աշխարհում ամենաբարձր արձանի կառուցմանը նվիրված ֆոտոցուցանդեսը Երևանում մեծ հաջողությունից հետո այժմ իր դռներն է բացել Գյումրիում«Մեծ քաղաքականություն». անոնսԴավթաշենի կամրջի տակ երիտասարդի դի է հայտնաբերվել Մարտի 8-ին Օմանից Հայաստան կվերադառնա 37 ՀՀ քաղաքացի ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի ռազմական արդյունաբերական օբյեկտներին գիշերային հարվածների մասին Կանանց միջազգային օրվա կապակցությամբ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է ԶՊՄԿ-ում երկարամյա աշխատանքային ուղի անցած կանանցՄեծ բախում Իրանի շուրջ. Նախիջևանի միջադեպը և էներգետիկ պատերազմի մեկնարկը«Հրապարակ»․ Որ հեռուստաընկերությունն ինչքան ռեյտինգ ունի Թուրքիան քննարկում է Կիպրոսի օկուպացված հատվածում «F-16» տեղակայելու հարցը․ այլ նորություններ Մեր գարունն ուշանում է, բայց վաղը ցիկլոնը կկորցնի իր ուժը, առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում պետք չէ սպասել. Սուրենյան ՀՀ 10 քաղաքացի գտնվում է Բաղդադի մերձակայքում. ԱԳՆ խոսնակ Թափառnղ շները hարձակվել են փnղnցnվ անցնnղ կնnջ վրա (տեսանյութ 18+) ԱՄՆ բանակը քննարկում է Իրան զորքեր ուղարկելու հարցը Դոհան Իրանի դեսպանատան աշխատակիցներին 1 շաբաթ ժամանակ է տվել Կատարը լքելու համար Մեր գարունն ուշանում է. Գագիկ Սուրենյանն ասում է՝ առաջիկա մոտ օրերին ջերմաստիճանի բարձրացում չի լինի Գոշ Հակոբյանը բացում է իր առաջիկա նախագծերի փակագծերը․ «Մամա», «Զոնտիկ» և «Anubis»՝ երեք տարբեր աշխարհներ մեկ սեզոնում Պետք է պայքարենք կիբերհանցագործությունների դեմ․ Հրայր Կամենդատյան.Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմին Մեկ անձի կողմից ջեռուցման վրա ծախսվող գումարը Հայաստանում կախված է մի քանի առանցքային գործոններից. Հրայր ԿամենդատյանՄեր էշ խելքը, որ արել ենք․ 600 մլն դրամ ենք հատկացրել մանկապարտեզի համար, վա՞տ ենք արել, չի զգացվում, որ ուրախ եք․ Փաշինյանը՝ Մարալիկում (տեսանյութ)