Երևան, 19.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանի ներդրումային գրավչությունը կներկայացվի Աբու Դաբիում հրավիրվելիք գործարար համաժողովին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի և Արաբական Միացյալ  Էմիրությունների տնտեսական հարաբերություններում վերջին շրջանում որոշակի աշխուժացումներ են ուրվագծվել: Տեսանելի ապագայում դրանք կայուն հիմքի վրա դնելուն և էլ ավելի ամրապնդելուն ուղղված քայլերից ամենանշանակալին կարելի համարել մարտի 22-ին Աբու Դաբիում կայանալիք գործարար համաժողովը, որի նպատակն է ներկայացնել Հայաստանի ներդրումային գրավչությունը և դեպի երկիր ներգրավվել ԱՄԷ գործարաների կապիտալները, ինչը փոխշահավետ կլինի երկու երկրների տնտեսությունների զարգացման համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Մկրտչյանը վստահեցրեց, որ Աբու Դաբիում կայանալիք համաժողովն իր բնույթով կարող է համեմատվել Նյու Յորքում տեղի ունեցած գործարար համաժողովի հետ: Մկրտչյանի խոսքով` համաժողովի կազմակերպման նպատակով իրենք համագործակցություն են սահմանել ԱՄԷ-ի առևտրի պալատի հետ: Պոտենցիալ ներդրողներին ներկայացնելու համար առանձնացվել են հինգ լորտներ: Դրանք են գյուղատնտեսությունը` անասնաբուծությունը, էներգետիկան, զբոսաշրջությունը, առողջապահությունը, դեղագործությունը, ինչպես նաև հայկական կողմի առաջարկությամբ` տեղեկատվական տեխնոլոգիաները: Մանրամասն կներկայացվեն այս ոլորտներում ունեցած Հայաստանի առաջընթացը:

«ԱՄԷ-ն ունի սննդի ապահովության հարց և ցանկանում է դիվերսիֆիկացնել այն, իսկ Հայաստանը, որպես բարեկամ և գյուղատնտեսությունում լավորակ արտադրանքի արտահանող՝ կարող է հանդիսանալ երկարաժամկետ և հաջողակ գործընկեր: Մենք տեսնում ենք համագործակցության բավականին մեծ հնարավորություններ էներգետիկայի ոլորտում: Լինելով նավթի հարուստ պաշարներ ունեցող երկիր` իրենք սկսել են մեծ հետաքրքրություն ցուցաբերել արևային և այլընտրանքային էներգետիկ ուղղություններով, որտեղ Հայաստանն ունի մեծ ներուժ: Մյուս կարևոր ոլորտը զբոսաշրջությունն է: ԱՄԷ-ի բնակիները մեկնում են Լիբանան հանգստանալու, սակայն այնտեղ տիրող անկայունության պատճառով այժմ նախընտրում են Բոսնիան, Խորվաթիան,Վրաստանը: Այդ իմաստով Հայաստանն իսկապես դառնում է հետաքրքիր երկրիր, քանի որ մենք ունենք բարենպաստ բնակլիմայական պայմաններ, նաև մաքուր օդ, կանաչ տարածքներ, ապահով միջավայր, ժամանակակից երեկոյան զվարճանքների վայրեր, ինչպես նաև  դարերից եկած պատմություն»,- ասաց Կարեն Մկրտչյանը` հավելելով, որ այս ոլորտներից բացի, իրենք տեսնում են նաև համագործակցության այլ ուղղություններ` դեղագործության, ադամանդագործության, հանք ային ջրերի, անշարժ գույքի, տրանսպորտի, ֆինանսական ոլորտներում:

Համաժողովի իրականացման գաղափարը ծնվել է ՀՀ նախագահի՝ ԱՄԷ այցի ժամանակ: Հայաստանի զարգացման հիմնադրամի տնօրենի դիտարկմամբ`կայանալիք համաժողովն ունի ՀՀ նախագահի և Աբու Դաբի էմիրության թագաժառանգ, ԱՄԷ Զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանի հովանավորությունը, ինչը նշանակում է, որ նման բարձր մակարդակի հովանավորությունից կարելի է ակնկալել թե պետական, թե մասնավոր հատվածի մեծ ներկայացուցչությունը: «Դրա համար մենք քաջալերում ենք նաև հայ գործարարներին, որպեսզի իրենք էլ մասնակցեն: Արդեն Աբու Դբի ենք ուղարկել ենք համաժողովի մասնակիցների նախնական ցուցակը, իսկ վերջնական ցանկը պատրաստ կլինի մարտի 20-ին: Մենք նաև կազմակերպում ենք «Բիզնեսը բիզնեսի համար» (B2B) հանդիպումներ, որոնց գրանցման համար վերջնական ժամանակացույցը մարտի 10-ն է»,-ավելացրեց Մկրտչյանը:

Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև առևտրային հարաբերությունները

Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2015 թվականի հունվար-դեկտեմբերին Հայաստանից ԱՄԷ է արտահանվել 9 մլն 98.8 հազար ԱՄՆ դոլարի ապրանք, իսկ 2016 թվականի նույն ժամանակահատվածում՝ 63 մլն 842.1 դոլարի: Արտահանման ծավալները 2016 թվականի հունվար-դեկտեմբերին ավելացել են շուրջ 7 անգամ: Միևնույն ժամանակ 2015 թվականի հունվար-դեկտեմբերին ԱՄԷ-ից Հայաստան է ներմուծվել 43 մլն 555.2 հազար ԱՄՆ դոլարի ապրանք, իսկ 2016-ին՝ 55 մլն 500.1 հազար դոլարի: Աճի տեմպը կազմել է 27.4 տոկոս:

Ըստ պաշտոնական վիճակագրության 2017 թվականի հունվարին Հայաստանից ԱՄԷ է արտահանվել 6 մլն 174.6 հազար ԱՄՆ դոլարի ապրանք, իսկ 2016 թվականի նույն ժամանակահատվածում՝ 169.4 հազար դոլարի: Արտահանման ծավալները 2017 թվականի հունվարին 2016-ի համեմատ ավելացել են շուրջ 36.5 անգամ: Միևնույն ժամանակ 2017 թվականի հունվարին ԱՄԷ-ից Հայաստան է ներմուծվել 8 մլն 694 հազար ԱՄՆ դոլարի ապրանք, իսկ 2016-ին՝ 1 մլն 621.4 հազար դոլարի: 2017 թվականի հունվարի այս ցուցանիշը 2016-ի հունվարի ցուցանիշին գերազանցում է 5.4 անգամ:

Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների հարաբերությունների զարգացումը

Դիվանագիտական հարաբերություների հաստատումից ի վեր ԱՄԷ-ն Հայաստանի կառավարության և հայ ժողովրդի մոտ հատուկ ուշադրության է արժանացել։ Հայ ժողովուրդը և բարձրաստիճան պաշտոնյաները գնահատանքով են հիշատակում ԱՄԷ հիմնադրի՝ Շեյխ Զայիդ բն Սուլթան ալ-Նահյանի անունը։ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը պարբերաբար ֆիլմեր է հեռարձակում Էմիրությունների ձեռքբերումների վերաբերյալ։

Չնայած այն հանգամանքին, որ ԱՄԷ դեսպանատունը Հայաստանում համարվում է նորաբաց, բայց և այնպես, 2015 թ.- ին Հայաստանում ԱՄէ դեսպանը ստացավ լավագույն դեսպան տիտղոսը՝  քվեարկության և հանրային կարծիքի հարցման արդյունքում։

2009թ.-ին Շարժայի կառավարիչ,  բարձրագույն խորհրդի անդամ Շեյխ Սուլթան բն Մուհամմեդ ալ-Քասիմիի օժանդակությամբ վերակառուցվեց Հաղարծին վանական համալիրը,  ինչի համար տրամադրվել է մոտ 7 մլն դոլար,  ինչը ևս մեկ անգամ փաստում է էմիրաթական ժողովրդի և ղեկավարության կրոնական հանդուրժողականության մասին։  Հատկանշական է նաև Աբու Դաբիում և Շարժայում  2 հայկական եկեղեցիների կառուցման փաստը։  2007թ ին Աբու Դաբիի զարգացմանհիմնադրամը Հայաստանին տրամադրել է 10 մլն դոլարի վարկ ՝ Սևանա լճում թունել կառուցելու նպատակով։

ՀՀ-ում գործող էմիրաթական ընկերությունները

Հայաստանում գործում է էմիրաթական 31 փորքր և 5 խոշոր ընկերություն։ Նրանք ներկայացված են անշարժ գույքի, մանրածախ առևտրային ցանցերի, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում:  Հայաստանում ԱՄԷ քաղաքացիներն ունեն ավելի քան 50 ագարակ, որոնց մեծությունը տատանվում է 1-90 հեկտարի միջև։

Հայաստան այցելած Էմիրաթցի զբոսաշրջիկների թիվը

2014 թվակականին Էմիրաթներից Հայաստան է այցելել 1351 զբոսաշրջիկ: Այս թիվը հաջորդող տարիներին աճել է: 2015 թվականին Էմիրաթներից Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը կազմել է 2 հազար 988, իսկ 2016 թվականին` 4 հազար: Բուժման նպատակով Հայաստան ժամանած է էմիրաթցիների թիվը 2015 թվականին եղել է 5, 2016 թվականի առաջին կիսամյակում` 15: Նրանք օգտվել են ուռուցքաբանության, քիթ-կոկորդ- ականջի, ակնաբուժության և ոսկրաբանության բժշկական ծառայություններից:

ԱՄԷ-ում ապրող հայերի թիվը

 

2013 թվականին Էմիրաթներում ապրում էր 1498 հայ, 2014 թվականին` 1620, իսկ 2015 թվականին 2 հազար 162: Արաբական Միացյալ Էմիրություններում հայկական համայնքը բավական կազմակերպված է ու ակտիվ: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշել է, որ ԱՄԷ-ում հայ համայնքը հայապահպանության խնդիր չունի:

«Բոլորը խոսում են հայերեն, հատկապես երեխաները, և դա մեծ հպարտություն է: Դպրոցները նորմալ գործում են, անհրաժեշտ քանակությամբ գրականություն ստանում են: Այստեղ ունենք երկու մեկ օրյա դպրոց` Շարժայում, Աբու Դաբիում: Համայնքը  կայացած է, 40 տարի առաջ հիմնականում հայեր եկել են  Սիրիայից և Լիբանանից: Վստահաբար կարող ենք ասել, որ նրանք կարողացել են իրենց տեղը գտնել»,-ասել է Հրանուշ Հակոբյանը:

Բարձր մակարդակի փոխայցելություններ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի 2016թ.ի նոյեմբերի 9-ին կատարած պաշտոնական  այցը ԱՄԷ նոր զարկ հաղորդեց ՀՀ-ԱՄԷ բազմաոլորտ հարաբերություններին։ Հայ-էմիրաթական բարձր մակարդակի բանակցությունների արդյունքում ստերագրվեցին երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդմանն ու փոխգործակցության խորացմանն ուղղված մի շարք փաստաթղթեր: Մասնավորապես ստորագրվել են Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև անվտանգության, արտակարգ իրավիճակների, ճգնաժամերի և աղետների կառավարման, գիտական և տեխնիկական ոլորտներում հա մագործակցության մասին հուշագիր: Դրանից բացի, ստորագրվել է ներդրումային և բիզնես հնարավորությունների ընդլայնման հուշագիր:

Հարկ է նշել նաև, որ 2016թ.-ի հուլիսի 22-ին ստորագրվել է նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիր։

Հայոց ցեղասպանության 100-ամյա հիշատակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով 2015թ.-ի ապրիլի 24-ին Հայաստան է ժամանել ԱՄԷ Առողջապահության նախարար  Աբդ ալ-Ռահման ալ-Աուիսին։ Այցի շրջանակներում նա հանդիպել է նաև ՀՀ Առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանի հետ։

2016թ-ի դեկտեմբերի 20-ին տեղի ունեցավ Սուրեն Կարայանի այցը ԱՄէ, որի ընթացքում նա հանդիպեց էմիրաթցի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում ԱՄԷ Էկոնոմիկայի նախարար Սուլթան բն Սաիդ ալ-Մանսուրիի հետ։ Հանդիպումների ընթացքում էմիրաթական կողմը, վերահաստատելով առևտրատնտեսական հարաբերությունները խորացնելու իր պատրաստակամությունը,  մեծ հետաքրքություն է ցուցաբերել  Հայաստանի տնտեսության մի շարք ոլորտների, և հատկապես էներգետիկայի, սննդի արդյունաբերության և գյուղատնտեսության նկատմամբ։

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ կառավարության գործունեության 100 օրվա ամփոփման  մեջ անդրադարձել է հայ-էմիրաթական հարաբերություններին՝շեշտելով, որ Սերժ Սարգսյանի Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի արդյունքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ հայկական գյուղմթերքի և սննդամթերքի արտահանման ուղղությամբ, և որ առաջիկայում նախատեսվում է Էմիրությունների պատվիրակության այցը Հայաստան, որի ընթացքում կհստակեցվի այդ ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների ճանապարհային քարտեզը:

Տղամարդու մատները սրտիկ անելու համար չեն, այ կզած. Արշակ ԿարապետյանԶելենսկին խոսել է Վրաստանի հետ հարաբերությունների ամրապնդման մասին Էդուարդ Սպերցյանը խոսել է առողջական խնդիրների մասին Գերմանիան թույլատրել է ռազմական գործողությունները Հորմուզի նեղուցում․ Մերց Մի կողմից ուսանողական կյանքն են քաղաքականացնում, մյուս կողմից՝ քանդում են բուհական համակարգը․ Էդմոն ՄարուքյանՆարեկ Կարապետյանը` Վազգեն Սարգսյանի մասինՆարեկ Կարապետյանի ուղիղ եթերը այսօրվա քարոզարշավի մասինԿանն 2026. Շերոն Սթոունը, Դեմի Մուրը, Կարլա Բրունին և Ջորջինա Ռոդրիգեսը ներկա են գտնվել «Ֆյորդ» ֆիլմի պրեմիերային Գումար էին տվել հանրահավաքին մասնակցելու համար․ Արթիկի համայնքային ոստիկանների բացահայտումը (տեսանյութ) Նոր նշաձող՝ տարածաշրջանում. «Նոա» ՖԱ-ն ներկայացրեց նոր մարզաբազան և «Noah Park»-ը՝ ապագայի ֆուտբոլային ու սպորտային քաղաքը (տեսանյութ, լուսանկարներ) ՀԱՊԿ երկրները դեմ են արտահայտվել տիեզերքի ռազմականացմանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Վեդիից․ ուղիղՊետք է անկեղծ ասեմ, որ վերջին շրջանում ազնիվ ու մարդկային ձևակերպումներ Բաքվում պահվող մեր գերիների մասին լսել եմ Գագիկ Ծառուկյանից երկու օր առաջ․ Տաթևիկ ՀայրապետյանԱվտովթար՝ Վայոց ձորի մարզում. բախվել են «Nissan Rogue»-ն ու «ՎԱԶ-2107»-ը. կան վիրավորներ Կիսակառույց շինությունից 3 միլիոն դրամի գողություն կատարած տղամարդը ձերբակալվել է Շենգավիթում Ազգային երգ ու պար. ինչպես են Նարեկ Կարապետյանին դիմավորում ԱրարատումԻլոն Մասկը պարտվել է OpenAI-ի դեմ 180 միլիարդ դոլարի դատական ​​​​գործը Գնացեք ընտրության, էս մարդուն բոլորով ճամփենք. Նարեկ ԿարապետյանԴամասկոսի քրիստոնեական Բաբ Աշ-Շարքի թաղամասի շրջակայքում պայթյnւն է տեղի ունեցել. կա զnh և վիրավnրներ Փաշինյանի «իրական կողմը» Իրանի պատերազմն արդեն սկսել է ազդել ՀՀ տնտեսության վրաԵկեղեցու դեմ արշավը հասավ «Ֆրանսպրես»-ին Հայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք ՉալաբյանՓնթի բեմադրությո՞ւն, թե՞ ահաբեկչության սպառնալիք Հայ կնոջ ձայնը չի ճնշվելու. ժամանակն է, որ հայ կանայք կանգնեն իրար կողքի. Գոհար ՂումաշյանՀենց Արարատի փեշերից է սկսվելու մեր երկրի վերածնունդըԻ՞նչ էին փնտրում գյումրեցի ուսանողները Քաջարանում Սա Սամվել Կարապետյանի կողմից արված բարեգործությունների ընդհամենը մեկ տոկոսն է․ Մենուա ՍողոմոնյանՀյուրընկալ գ. Սայաթ-Նովայում ենք. Նարեկ ԿարապետյանՓոփոխությունը գալիս է Սամվել Կարապետյանի հետՀարկեր չվճարելու հանցանքի նոր շեմ. նախկին 10 միլիոն դրամի փոխարեն 30 միլիոն դրամ և ավելի ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանի ասուլիսն` ուղիղ Ուժեղ Հայաստանը մեր նպատակը չէ միայն․ դա մեր պարտավորությունն էՊետական համակարգն ազատագրելու ժամանակն է. Հրաչյա Ռոստոմյան Եվս մի գաղտնալսում է հանրայնացվել. Ուժեղ ՀայաստանԿարող եք դիմել «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման կենտրոնական գրասենյակ՝ անհրաժեշտ իրավական աջակցություն ստանալու համար«Զարուհի Փոստանջյանը վազում հասնում էր բանտ, որ Նիկոլին փրկի հերթական անգամ «սպանվելուց»»․ Էդմոն ՄարուքյանԿարվախալը հուզիչ գրառումով հրաժեշտ է տվել Մադրիդի «Ռեալին» Էս մարդու ժամանակը գնացել է. մեզ փոփոխություն է պետք. Նարեկ Կարապետյան«Զիջումների գործընթացը պետք է կասեցնել. Փաշինյանը պատրաստվում է միակողմանի զիջել ամեն ինչ». Սամվել Կարապետյան«Ուժեղ Հայաստանը» Մասիսում էՀերթական միֆը և նախընտրական եվրոպական օժանդակությունը Նիկոլ Փաշինյանին․ Նաիրի Սարգսյան Վաղվա Հայաստանը կառուցվում է հենց այսօր«Յունիսպորտ» ակումբը դուրս եկավ Ֆուտզալի Հայաստանի Գավաթի և Հայաստանի Բարձրագույն խմբի եզրափակիչներ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական «Առաջարկ Հայաստանին» ծրագրում Գյումրին առանձնահատուկ տեղ է զբաղեցնումԵթե ընտրեք Փաշինյանին՝ ադրբեջանցիները ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով են գալու. Նարեկ ԿարապետյանԱտելության էջը պետք է թողենք անցյալում, պետք է ունենանք փոփոխություններ. Արամ Վարդևանյան«Mercedes»-ը Նոր Գեղիի գյուղապետարանի մոտ բախվել է «Հայ մամուլ»-ի մեքենային, ապա վրшերթի ենթարկել հետիոտնին․ կան տուժածներ Երկրներ, որտեղ կարող ես ճամփորդել «անվճար»Հարսնացուն հարսանիքի ժամանակ ծեծել է մորը