Դրիսա Դիարասուբան մարզվում է «Շիրակ»-ի հետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳյումրու «Շիրակ»-ի նախկին ֆուտբոլիստ Դրիսա Դիարասուբան կրկին հանդես կգա գյումրեցիների կազմում:
«Շիրակ»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ հարձկողական ոճի կիսապաշտպան իվուարցի Դրիսա Դիարասուբան օգոստոսի կեսերին մեկնեց Բուխարեստ՝ Ռումինիայի ամենահեղինակավոր թիմերից մեկում՝ «Ստաուայում», փորձաշրջան անցնելու նպատակով։
Սակայն կողմերը ընդհանուր հայտարարի չեկան: Այժմ Դրիսան գտնվում է Հայաստանում և արդեն սկսել է մարզվել «Շիրակի» կազմում։
Նշենք, որ Դրիսա Դիարասուբան «Շիրակի» կազմում հանդես է եկել նախորդ տարվա օգոստոսից, Հայաստանի առաջնություններում անցկացրել է 29 հանդիպում, իսկ Եվրոգավաթներում՝ 5 հանդիպում։ Գյումրեցիների կազմում Դիարասուբան 2014/15 մրցաշրջանում դարձել է վեց գոլի և հինգ գոլային փոխանցման հեղինակ։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



