Ջեմալ փաշայի թոռանը Թուրքիայում սպառնում է մինչև 13 տարվա ազատազրկում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԹուրքիայում հայտնի լրագրող, Հայոց ցեղասպանությունն իրականացրած Ջեմալ փաշայի թոռ Հասան Ջեմալին «հանցախմբի քարոզչություն» իրականացնելու հիմնավորմամբ սպառնում է մինչև 13 տարվա ազատազրկում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Diken լրատվամիջոցը:
Դատական գործը հարուցվել է 2013 թվականի մայիսի 15-ին Ջեմալի հրապարակած հոդվածի հիման վրա:
Լրագրողը հերքել է իր դեմ ներկայացված բոլոր մեղադրանքները` ասելով, որ հոդվածում պաշտպանել է թուրք-քրդական հաշտեցման գործընթացը: «2013 թվականի իմ գրածն այսօր ազատազրկելու հարց դարձնելը նշանակում է քրեորեն պատժել լրագրությունը: Ես պաշտպանում եմ ոչ թե պատերազմը, ահաբեկչությունը և բռնությունը, այլ խաղաղությունը»,- հայտարարել է Հասան Ջեմալը` պահանջելով անմեղ ճանաչել իրեն:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



