Ապարանում 3 երեխա է թունավորվել մկնդեղ ուտելու հետևանքով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱպարանում երեք երեխա է թունավորվել մկնդեղ ուտելու հետևանքով: Tert.am-ի հետ զրույցում Ոստիկանության լրատվության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի պետ Էդգար Ջանոյանը հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ Ոստիկանությունը նման ահազանգ ստացել է. «Մարտի 8-ին Ապարան ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ «թունավորում մկնդեղով» ախտորոշմամբ հիվանդանոց բուժօգնության է տեղափոխվել երեք երեխա»:
Նա հայտնեց, որ հիվանդանոց տեղափոխված երեխաները 2010 թվականին, 2012 թվականին և 2014 թվականին ծնված են:
Էդգար Ջանոյանը հայտնեց, որ պարզվել է, որ նշված երեխաները թունավորվել են նույն օրը իրենց պապիկի տանը պատահաբար մկնդեղ ուտելու հետևանքով: Կատարվում է քննություն:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



