Երևան, 20.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Խնջույքի ավարտին, երբ պետք էր հաշիվը փակեի, իմացա, որ գաղտնի մեկն իմ փոխարեն վճարել է ողջ գումարը. Անդրանիկ Հարությունյանը 35 տարեկան է

ՖՈՏՈ

Եթե երեկ՝ մարտի 8-ին, աղջիկներն ու կանայք նշում էին իրենց տոնն ու նվերներ էին ստանում, իսկ դերասան Անդրանիկ Հարությունյանը իրեն ազատել է նվերներ ընտրելու «պարտականությունից» ու փոխարենը տարեդարձի կապակցությամբ  ինքն է նվերներ ստացել: Անդրանիկ Հարությունյանը սովորաբար ամեն տարի ծննդյան օրն անցկացնում է իր փոքրիկ ընտանիքի հետ միասին, սակայն երեկ՝ 35-ամյակի կապակցությամբ մեծ խնջույք է կազմակերպել, որին ներկա են եղել ամենամտերիմ մարդիկ.

«Չեմ սիրում ծննդյանս օրը նշել, վերջինը 30-ամյակս էի նշել, մնացած տարիները կնոջս ու երեխայիս հետ միասին քաղաքից դուրս էինք գնում, անգամ այդ օրերին հեռախոսս էի անջատում: Իսկ այս տարի որոշեցի նշել, քանի որ կլոր տարեթիվ էր: Բավականին ուրախ օր ենք ունեցել, ներկա էին ընկերներս, մտերիմներս, որոնք իսկական տոն դարձրին օրս»,- Life.panorama.am-ին պատմեց Անդրանիկը:

Մարտի 8-ի կապակցությամբ Անդրանիկը նվերներ չի տվել կնոջն ու մայրիկին, փոխարենը նա նվերների պակաս չի զգացել: Խոսելով անակնկալների մասին՝ Անդրանիկը պատմեց, որ գաղտնի մեկից շատ հետաքրքիր անակնկալ է ստացել, որի մասին անդադար մտածում է.

«Երեկ մի շատ հետաքրքիր անակնկալ եղավ, որի հեղինակին մինչ այս պահը չգիտեմ: Ծննդյանս խնջույքի ավարտին, երբ պետք էր ռեստորանի հաշիվը փակեի, իմացա, որ գաղտնի մեկն իմ փոխարեն վճարել է ողջ գումարը: Իսկապես չգիտեմ ու պատկերացում չունեմ, թե ով էր այդ գաղտնի մեկը. հաստատ հարուստ ընկերուհի չունեմ, ով նման նվեր կաներ ինձ: Մի խոսքով, աննորմալ մի բան ստացվեց, որը նաեւ շատ հաճելի էր»,- պատմեց Անդրանիկը եւ խոսեց դստեր շնորհավորանքի մասին.

«Աղջիկս շատ ուրախ էր, նա առաջին անգամ մինչեւ ժամը 03:00 արթուն էր մեզ հետ միասին: Նման բան երբեք չէր եղել, քանի որ սովորաբար ամենաուշը 22:00-ին քնում է: Իսկ կինս հոգ էր տարել, որ խնջույքը նաեւ շատ գեղեցիկ լիներ»,- նկատեց նա:

Դերասանը նշեց նաեւ, որ տխրում է մեծանալու համար, բայց եւ իրեն 35-ում չի զգում.

«Ներքուստ ասես 25 տարեկան լինեմ: Թվում է, թե դեռ 30 պետք է դառնամ»,- հավելեց նա:

Խոսելով անցած 35 տարիներից՝ Անդրանիկը շեշտեց.

«35 տարի ամեն առավոտ արթնանում եմ ու ամեն ինչ լավ է. սա ամենակարեւորն է: Եթե դատեմ անցած տարիներս՝ հիմնականում ամեն ինչից գոհ եմ, Փառք Աստծո, ծառայել եմ Հայոց բանակին, այսօր հնարավորություն ունեմ ընկերություն անել նրանց հետ, ում ժամանակին չեմ կարողացել տեսնել: Ամեն ինչ անելու եմ, որ այսօրվա ունեցածս պահպանեմ»:

Անդրադառնալով ամենամեծ ցանկությանը, որ  ուզում է 35-ում կատարվի, դերասանը նշեց.

«Արու զավակի մասին եմ երազում: Ամեն ինչ ունեմ, գոհ եմ ու էլ քչով բավարարվող եմ, բայց տղա շատ եմ ուզում ունենալ: Մեր ընտանիքում միայն ես ու եղբայրս ենք, երկուսս էլ միայն աղջիկներ ունենք ու շատ եմ ուզում, որ մի տղա ունենամ, որպեսզի մեր Հարությունյան ազգանունը շարունակվի»:

Տափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըՀայաստանի 3 ծանրորդ կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարինԱրցախցիները կարո՞ղ են ընտրել՝ անձնագրում նշվի Հայաստան, թե՞ Ադրբեջան Մի՛ սրտնեղեք «կիսատ» բառից, ձեր ամեն ինչն է կիսատ՝ խոստացված սահմանազատումը, խոստացված խաղաղությունը, հիմա էլ ուզում եք կիսատ դարձնել մեր Սահմանադրությունը. Մարիաննա ՂահրամանյանՎարդենյաց լեռնանցքում անձրև է տեղում․ հանրապետության բոլոր ավտոճանապարհները բաց ենՄայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողությունԼեհաստանի իշխանությունները հայտնել են երկրի տարածքում ռուսական 2 հրթիռի և մեկ ԱԹՍ-ի ընկնելու մասինՍուտ N3․ ԵՊՀ ռեկտորի հաջորդ մանիպուլյացիան. Մենուա Սողոմոնյան«Առանց իր առաջարկի էլ իրեն կհեռացնենք» Կարապետյանի արձագանքը Փաշինյանի առաջարկինԱՄՆ-ն և Իսրայելը կարող են նոր հարձակում իրականացնել Իրանի վրաՎանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, վիրավորներից 2-ն անչափահաս ենՀՊԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Վան»-ին Այն մասին, թե ով է Հայաստանում փորձում շարունակ ահաբեկել մեր ժողովրդին, և ինչու է դա մինչև հիմա մասամբ ստացվել․ ՉալաբյանՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-21-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 22-ին նույնքան կնվազի Բառախաղի մի՛ դիմեք, ես խոսել եմ ԶՈւ-երում ոչ մարտական պայմաններում մահացության դեպքերից` ներկայացնելով պաշտոն, աղբյուր, դատախազությանը հղում արված տվյալներ. Մարիաննա ՂահրամանյանԻ գիտություն ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի աթոռը զավթած սուբյեկտիԱյսքան պատերազմներ բերած քաղաքական ուժը չի կարող խոսել խաղաղությունից․ տեսանյութՌուսական հրթիռներ են ընկել Լեհաստանի տարածքում․ կործանիչները բարձրացվել են օդ «Նոր Յալթա՞», թե՞ քաղաքական շոու. ի՞նչ է գրում համաշխարհային մամուլը Թրամփ–Սի–Պուտին պատմական հանդիպման մասինՌուսական գազի գնորդները կբախվեն առավելագույն գնաճի հետԱրման Աբովյանը հանդիպել է Շտեֆան Կոտրեի հետ. հանդիպման առանցքային թեման Գագիկ Ծառուկյանի ապօրինի կալանավորումն էր Ավանդական ծիրանից մինչև արքայանարինջ և էկզոտիկ լայմ․ տեսանյութ Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանն ամփոփել են կանաչ ձեռներեցության ծրագրի երրորդ փուլը Հայաստանում առանց դատավճռի կալանավորների թիվն աննախադեպ և անթույլատրելի բարձր է. Ավետիք ՉալաբյանՀարգում ենք Բաքվի և Երևանի ուղիղ երկխոսություն վարելը. կարգավորման ներկայիս փուլը մեկնարկել է հենց ռուսական կողմի նախաձեռնությամբ. Զախարովա Ողբերգական պայթյուն Թբիլիսիում․ Հայաստանը ցավակցություն է հայտնել Վրաստանին ՌԴ-ի հետ սահմանն ամբողջությամբ կփակվի․ հայտնի է այդ երկրի որոշման պատճառը Ռոմանոս Պետրոսյանի հետ բանավեճին պետք է Դավիթ Ղազինյանը մասնակցի․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ Հայաստանում ճանապարհային վթարների հետ կապված նոր փոփոխություններ են նախատեսվում Պուտինը պшտերազմ է մղում ամբողջ Եվրոպայի դեմ. Մերց Ի՞նչ է սպասվում ռուբլու փոխարժեքին 2027 թվականին«Պալաչի» եղբայրը՝ ազատազրկված թմրամիջոցների իրացման գործով Ինչ եղանակ սպասել դեկտեմբերին․ ձմեռը կսկսվի՞ խիստ ցրտերովԱնկախության հռչակագիրը մեր ժողովրդի ծննդականն է. դրանից հրաժարվելն անթույլատրելի է. Արմեն ՄանվելյանՍոֆթԿոնստրակտն ու Հայաստանի ֆրանսիական համալսարանը նոր հուշագիր են ստորագրելԱմիօ բանկն ու «Փարվանյան քոնսալթինգը» միավորում են հնարավորությունները՝ նպաստելու միջազգային բրենդների մուտքին ՀայաստանՍամվել Կարապետյանը, որը մեծ ներդրում է ունեցել հայ ժողովրդի կյանքում, այսօր գտնվում է բանտում միայն այն պատճառով, որ խոչընդոտում է ներկայիս իշխանություններին. տեսանյութ Փարիզի արվարձանում գտնվող 18-հարկանի բնակելի շենքում hրդեհ է բռնկվել. կա զnh և վիրավnրներ Դավիթ Բեկի փողոցում բшխվել են «SHACMAN»-ը և «Mitsubishi»-ին. մի քանի րոպե անց կրկին բшխվել են մեկ այլ բեռնատարն ու մարդատարը Միասնական ընդդիմությունը վստահ է իր դիրքորոշման և ընդունած որոշումների մեջ. Ցոլակ ԱկոպյանԵրկուշաբթի կհրապարակվի Սահմանադրության նախագիծը. ՓաշինյանՌԴ-ի դեմ նոր պատժամիջnցներ սահմանելու ուղղությամբ ԵՄ-ի գործողություններն առանց պատշաճ պատասխանի չեն մնա. Զախարովա Փաշինյանը հեռանալու է. «Ուժեղ Հայաստանը» թույլ չի’ տալու Հայաստանում ալիևյան սահմանադրություն անցկացնել. Տիգրան ԱբրահամյանԵ՞րբ կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը․ ի՞նչ սպասել 2027 թվականինՍպասվում է առանց տեղումների եղանակ. oդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով ՔՊ-ականներն «ակադեմիական ազատություն» անվան տակ համալսարաններից դասախոսների են հեռացնում. Մենուա Սողոմոնյան«Не газуй, թե չէ կգնամ, ու դու կկորցնես քո ամենանվիրված կոլաբորանտին». Փաշինյանի ակնարկը Ալիևին․ Տաթևիկ Հայրապետյան Կիևի քաղաքապետ Կլիչկոն հայտնել է Դնեպրի վրայով անցնող երեք կամուրջների վնասման մասին39-ամյա Մեսսին ՄԼՍ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է Մասիսում «Dodge»-ը վրшերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա բшխվել կայանված «Opel»-ին