Ավստրալիայում աղի լիճը վարդագույն Է դարձել եղանակային փոփոխությունների պատճառով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱվստրալիայի Մելբուռն քաղաքում աղի լճի ջուրը վարդագույն երանգ Է ստացել արեւի լույսի, բարձր ջերմաստիճանների եւ տեղումների ցածր մակարդակի ազդեցության ներքո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ուեսթգեյթ բնայգու վարչությունը:
Ինչպես նշում են մասնագետները, լճի հատակին աճող ջրիմուռներն այդպիսի եղանակային պայմաններում կարմիր պիգմենտներ են արտադրում:
Պարբերաբար համանման ֆենոմեն Է դիտվում Իսպանիայի, Կանադայի եւ Սենեգալի տարածքի մի քանի լճերում:
Վիկտորիայի բնայգիների աշխատակից Մարկ Նորմանի խոսքով՝ գույնն առաջացրել Է Dunalliela անվանմամբ անվնաս միաբջիջ ջրիմուռը:
«Այն (ջրիմուռը) լիովին բնական նյութ Է: Շատերը մեզ ասում են, թե դա արդյունաբերական վթարի կամ Էլ վարդագույն ներկի տեսք ունի»,- ասում Է Նորմանը:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ



