Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մենք նախանձելի ընկերուհիներ ենք. Շուշան Երիցյանի, Տաթեւ Սարգսյանի եւ Մերի Հակոբյանի պատասխանը՝ իրենց քննադատողներին

ՖՈՏՈ

Life.panorama.am-ը գրում է.

Դերասանուհիներ Շուշան Երիցյանի, Մերի Հակոբյանի եւ Տաթեւ Սարգսյանի մտերմությունը օրի օրի ակնառու է դառնում. Նրանց հաճախ կարել է տեսնել միասին, իսկ լուսանկարներն էլ ավելի են հաստատում նրանց մտերմությունը: Սակայն այսօր համացանցում հայտնվել է մի հրապարակում, որտեղ ըստ հեղինակի նկատառման՝ դերասանուհի Տաթեւ Սարգսյանը նմանակում է Շուշանին, ավելին՝ դիտմամբ հրապարակում է Շուշանի անհաջող լուսանկարները ու այդպիսով ցուցադրում նրա թերությունները:

Life.panorama.am-ը թեմայի շրջանակում փորձեց լսել ընկերուհիների՝ Մերիի, Տաթեւի եւ Շուշաննի կարծիքը՝ տարածված հրապարակման վերաբերյալ, սակայն նրանք որոշեցին, որ կխոսի միայն Շուշանն ու կարտահայտի երեքի խոսքը.

«Ես ու Մերին վաղուց ենք ընկերություն անում, իսկ Տաթեւի հետ ծանոթացա Մերիի միջոցով, ու միմյանց ճիշտ հասկանալու շնորհիվ արդեն բավականին ժամանակ է, ինչ շատ մտերիմ ենք: Մեզ մոտ լավ ընկերություն է ձեւավորված, որտեղ բացարձակ չկա մեկը մյուսին նմանակելու, կամ մեկը մյուսի միջոցով ինչ-որ բաների հասնելու ձգտում: Մենք ամեն մեկս անհատականություն ենք, միմյանցից  շատ տարբերվում ենք ու դա էլ հենց մեր մտերմության գրավականն է: Եթե իրար նման լինեինք, միմյանցից սովորելու ոչինչ չունենայինք, ապա հաստատ անհետաքրքիր կլիներ մեր շփումը: Մենք նախանձելի ընկերուհիներ ենք»,- նշեց դերասանուհի մոդելն ու անդրադարձավ տարածված կարծիքին, թե Տաթեւը դիտմամբ է հրապարակում Շուշանի չստացված լուսանկարները.

«Բնականաբար, բոլորս էլ կարող ենք եւ ստացված,  եւ չստացված լուսանկարներ ունենալ: Հայտնի մարդիկ կան, ովքեր անհանգստանում են իրենց չստացված լուսանկարների համար, բայց ինձ համար լրիվ միեւնույն է, ես նման խնդիր չունեմ: Իհարկե, ես կարող եմ ունենալ բազմաթիվ անհաջող նկարներ, բայց իմ երկրպագուները ինձ կարող են տեսնել տարբեր հաղորդումների, ֆիլմերի շրջանակում եւ վերջապես մեր քաղաքը շատ փոքր է, այնպես որ կարող են ինձ տեսնել նաեւ իրական կյանքում: Տեսքն ինձ համար այն գերագույն արժեքը չէ, որից կարող եմ սրտնեղել: Իսկ Տաթեւին շատ եմ սիրում, նա իմ լավ ընկերուհին է ու այնպիսի մարդկային որակներ ունի, որ անհնար է նման նյութերը կամ որեւէ բան բիծ քաշի մեր ընկերության վրա»,- հավելեց մեր զրուցակիցը:

Մեր նկատառմանը, թե արդյոք դերասանուհիները կասկածում են, որ տարածված չարախոսությունները դիտավորություն են, Շուշանը պատասխանեց.

«Իհարկե, դա չենք կարող բացառել, շատ հնարավոր է, որ դա հենց դիտավորյալ է գրվել: Պարզապես իմ շրջապատում չկա մեկն, ում հետ խնդիր ունենամ: կարծում եմ՝ թշնամիներ չունեմ: Թե այս ամենն ինչ նպատակ է հետապնդում, պարզ կդառնա ժամանակ անց: Մեր երեքի ընկերությունը բավականին աչք ծակող է. քիչ է պատահում, որ երեք ընկերուհիներն էլ լինում են նույն բագավառից ու արտաքնապես գեղեցիկ, դա կարող է նախանձի առիթ տալ»:
 

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Պեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանՆեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութԻնչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերըՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանՍի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին Հայաստան գազի մատակարարման հետ կապված նորություն կաԹիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն ՀովասափյանՀարցվածների 29,4 տոկոսը նշել է, որ պետք է մնանք ԵԱՏՄ-ում, 35,1 տոկոսը կարծում է՝ պետք է շարժվել դեպի ԵՄ. սոցհարցում 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան