Ամերիկյան դատախազները դեմ են միգրանտների մասին Թրամփի հրամանագրին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆյու Յորք նահանգի գլխավոր դատախազ Էրիկ Շնայդերմանը մտադիր է միանալ մյուս նահանգներից իր գործընկերների հայցին՝ ընդդեմ նախագահ Դոնալդ Թրամփի նոր միգրացիոն հրամանագրի։ Շնայդերմանի խոսքով մարտի 13-ին ինքը կմիանա Վաշինգտոն ու Մինեսոտա ու մի շարք այլ նահանգների գլխավոր դատախազների հայցին՝ պահանջելով դադարեցնել հրամանագրի գործողությունը, ինչպես նախորդ հրամանագրի դեպքում էր տեղի ունեցել։
Շնայդերմանը նշել է, որ հրամանագիրն ընդամենն անունն է փոխել, իսկ բովանդակությունը նույնն է մնում ու խախտում է ԱՄՆ Սահմանադրության դրույթները։
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը ստորագրել էր մի հրամանագիր, որը 90 օրով դադարեցնում է վեց մուսուլմանական երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ։ Իսկ փախստականների ընդունելության ծրագիրը դադարեցվում է 120 օրով։
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
4
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



