Երևան, 18.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գազը Ռուսաստանի ապրանքն է` ինչ գին ուզի, կդնի. դա քաղաքական շանտաժ չէ. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը

– Մի քանի օր Բիշքեկի համաժողովում ՌԴ վարչապետը հայտարարեց, որ եթե որոշ երկրներ ԵԱՏՄ–ում չլինեին, նրանք գազի համար կվճարեին միջազգային գին: Արդյոք սա չի՞ նշանակում, որ Մոսկվան շանտաժի միջոցով է երկրներին պահում ԵԱՏՄ շրջանակներում:

– Դա քաղաքական գնահատականի հարց է: Բոլոր երկրները այս կամ այն ինտեգրացիոն գործընթացներում և ընդհանրապես, արտաքին քաղաքականության մեջ փորձում են օգտագործել իրենց ունեցած ռեսուրսները: Դա Ռուսաստանի ապրանքն է: Ինչ գին ուզում է, կարող է դնել: Եթե Ռուսաստանը ցանկանում է, որ դա աշխարհաքաղաքական գործոն դառնա հօգուտ իրեն, կարող է որոշ երկրների համար սահմանել ոչ շուկայական գին: Արդյո՞ք դա շանտաժ է` կախված է քաղաքական գնահատականից: Եթե դուք գաղափարախոսական կամ այլ նպատակներից ելնելով ունեք հակառուսական մտադրություններ, կարող եք այդպես անվանել:

– Այսինքն, նա պարզապես օգտագործում է ձեռքի տակ եղած լծակները:

– Բոլոր երկրները դա օգտագործում են: Ռուսաստանը ո՛չ բացառություն է, ո՛չ էլ օրինակ:

– Մի քանի օր առաջ «Եվրանյուզին» տված հարցազրույցում ՀՀ նախագահը նշել էր, որ 2013–ին Հայաստանն անդամակցել է ԵԱՏՄ–ին, որպեսզի գազի համար վճարի ներքին գներով: Փաստորեն Ռուսաստանն իր ռազմավարական դաշնակցի նկատմամբ էլ է այդ լծակները կիրառում:

– Երկրների միջև հարաբերությունները ենթադրում են համակողմ պարտավորություններ` դու կարող ես առաջարկել մի բան, որ բխում է քո շահերից, դիմացինը` մեկ այլ բան և այլն: Այնպես չէ, որ մենք ռուսների սիրուն աչքերի համար ենք մեր տարածքում նրանց ռազմակայան տրամադրել, կամ էլ մեր սիրուն աչքերի համար են ռուսները մեզ զենք կամ գազ տալիս արտոնյալ պայմաններով: Եթե կա շահերի համընկնում, կան նաև դաշնակցային հարաբերություններ: Եվ հակառակը:

– Ի դեպ, մի առիթով ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլիթոնն ասել էր, որ Ռուսաստանը այլ երկրների հետ հարաբերություններում իրեն պահում է «խուլիգանի պես»:

– Դա քաղաքական գնահատական է: Ես սկզբից էլ ասացի` դա կախված է նրանից, թե ինչ քաղաքական դիրքորոշում ունեք: Սառը պատերազմի ժամանակ խորհրդային ղեկավարությունը նման բաներ էր ասում ԱՄՆ–ի ղեկավարության հասցեին: Եթե ձեր նպատակն է ցույց տալ, որ Ռուսաստանը վատն է, դա դժվար չէ` մեջբերումներ անելով Քլինթոնից մինչև Ռեյգան: Եթե խնդիրը քաղաքական դաշտում տարբեր երկրների և գերտերությունների մոտեցումները վերլուծելն է, դա այլ բան է:

– Մեդվեդևի խոսքը նախևառաջ ուղղված էր թերևս Բելառուսին, որը վերջին ժամանակներս սպառնում է դուրս գալ ԵԱՏՄ–ից: Սակայն ի պատասխան Մեդվեդևի` Լուկաշենկոն նշեց, որ հաշվապահությունը չպետք է լինի ռուս–բելառուսական հարաբերությունների հիմքում: Շատ ավելի խորը բաներ կան:

– Մեդվեդևի խոսքը նախևառաջ ուղղված էր թերևս Բելառուսին, որը վերջին ժամանակներս սպառնում է դուրս գալ ԵԱՏՄ–ից: Սակայն ի պատասխան Մեդվեդևի` Լուկաշենկոն նշեց, որ հաշվապահությունը չպետք է լինի ռուս–բելառուսական հարաբերությունների հիմքում: Շատ ավելի խորը բաներ կան:

– Լուկաշենկոն նաև նշել էր, որ եթե իրենք գազի համար վճարեն ինչպես Եվրոպայում, ապա Ռուսաստանը ստիպված կլինի ինչ–որ բանի համար շատ ավելի թանկ վճարել: Ըստ Ձեզ, Լուկաշենկոն ի՞նչ նկատի ուներ:

– Ռուսական գազի և ոչ միայն գազի տրանզիտի գինը Բելառուսի տարածքով դեպի Եվրոպա: Հասկանալի է, որ տնտեսական և քաղաքական պայքարում կողմերը փորձում են օգտագործել սեփական ռեսուրսները և արգումենտացիան: Այո՛, Բելառուսը Ռուսաստանից արտոնյալ պայմաններով ստանում է որոշ ապրանքներ, հատկապես էներգակիրներ, դրա դիմաց, Բելառուսի կարծիքով, ավելի արտոնյալ պայմաններ են տրվում տրանզիտի համար: Բայց իրականում երևի թե ճիշտն այն է, որ Ռուսաստանն արտոնյալ պայմաններ է սահմանել Բելառուսի համար ոչ թե տրանզիտի, այլ իր քաղաքական ու ինտեգրացիոն գործընթացները հետխորհրդային տարածքում զարգացնելու համար:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

 

Փաշինյա՛ն, հանուն ինչի՞ մրցանակ ստացար․ Ուժեղ ՀայաստանԹուրքիան և Օմանը դադարեցնում են իրանական Mahan Air ավիաընկերության չվերթներըԱնգամ միջազգային կառույցները միաբերան հայտարարում են` Եկեղեցու դեմ կատարվողը հակաիրավական է․ Լիլիա ՇուշանյանՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելԱՄՆ-ն Չեխիային կոչ է արել կատարել ՆԱՏՕ-ի առջև ստանձնած պարտավորությունները պաշտպանական ծախսերի գծով Կրեմլը սկսում է վերջին երկու տարվա ընթացքում եվրոպական բիզնեսի ակտիվների ամենախոշոր բռնագրավումը Կյանքից հեռացել է «Նաիրի» բժշկական կենտրոնի ֆիզիոթերապիայի բաժնի ղեկավար Անահիտ Գրիգորիի ՀասրաթյանըՍա կռիվ է եկեղեցու և մեր ինքնության դեմ, եկեղեցուն չեն կարողանալու հաղթել․ Անուշ Միրզոյան Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին Ազգային խայտառակություն է․ Գոհար Մելոյանը՝ Վեհափառի դատի մասին Ադրբեջանից ուղիղ թելադրանք է եկեղեցու դեմ պրոցեսը․ Գառնիկ Դավթյան Մոսկվայի կողմից այս սադրանքներն ավելի հաճախակի են դառնում, քանի որ Պուտինին անհրաժեշտ է շեղել ուշադրությունը և Եվրոպայի հետ էսկալացիա փնտրել. Ջորջա ՄելոնիԵթե Տիգրանաշենը զիջեն Ադրբեջանին, ապա Սյունիքն ու Վայոց ձորը կմասնատվեն Հայաստանից. Ավետիք ՉալաբյանԴե լա Ֆուենտեն հրապարակել է Իսպանիայի հավաքականի կազմը Ազգերի լիգայի համար Ռուսաստանի ԱԳՆ-ն օրինական թիրախներ է որակել Ուկրաինայում բրիտանական ռազմական օբյեկտները Դմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը Ինչի՞ են պատրաստ Ռուսաստանն ու Ուկրաինան համաշխարհային մակարդակներումԳյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 53»-ը Պուտինը քվեարկել է Պետդումայի ընտրություններում Պարզ ներդրումային հնարավորություն Ամիօ բանկից՝ 9.5% եկամտաբերությամբ Կադրեր՝ ԶՊՄԿ-ի 2025 թվականի Կայուն զարգացման հաշվետվության ներկայացումիցCOP17-ին ընդառաջ՝ ՆԳՆ ծառայողները ամրապնդում են միջուկային սպառնալիքներին արձագանքելու կարողությունները․ անցկացվել է աշխատաժողով Հայաստանի բնակիչը հացադուլ է հայտարարել՝ Մոսկվայից պահանջելով վերադարձնել իր 3 երեխաներին Զելենսկուն մեղադրել են «Квартал 95»-ի աշխատակիցներին զորահավաքից պաշտպանելու մեջ Ատելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեծ թվով ներդրումների մասին խոստումները կեղծիք են. Հրայր ԿամենդատյանՊակիստանը խնդրել է Իրանին զսպել հութիների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա. FT Ես հնչեցնելու եմ մարդկանց անուններ, ում քաղաքական հայացքների պատճառով հեռացրել են աշխատանքից․ Անդրանիկ ԳևորգյանԿանադան չի կարող որևէ դերի հավակնել Ուկրաինայի հարցով խաղաղ գործընթացում․ ՌԴ դեսպան Պակիստանում մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյnւնի հետևանքով զnhվել է 15 մարդ Սամվել և Կարեն Կարապետյանները մութ ու ցուրտ տարիներին կանգնած էին ժողովրդի կողքին․ Անդրանիկ ԳևորգյանՈստիկանները ձերբակալել են 34-ամյա կնոջը՝ ջրից բողոքելու պատճառովՀայաստանի պետական դպրոցները կարող են ակտիվացնել ChatGPT օգտահաշիվը Ucom Fellowship-ի մասնակիցները Ucom-ում հանդիպեցին Ռալֆ Յիրիկյանի հետ ՀՀ վարչապետին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակը Կարճատև անձրև, ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ 1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն էՓաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանԷդուարդ Հակոբյանը կարևորել է ՊԵԿ և ԱՄՀ երկարամյա համագործակցությունը Աշակերտների գրանցած ցածր արդյունքների պատասխանատուները իշխանության ներկայացուցիչներն են. Ցոլակ Ակոպյան«Իմ անձնական օդանավն է․ պապս է ժառանգություն թողել»․ Փաշինյանը՝ Գերմանիա մեկնելու մասին Հանցավոր խումբը փորձել է Ադրբեջանի հասարակական և կրոնական գործիչների դեմ մահափորձեր կատարել Ռուսաստանում պաշտոնապես մեկնարկել են Պետդումայի եռօրյա ընտրությունները Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն Կոնվերս Բանկն իր հաճախորդներին առաջարկում է Arca UnionPay քարտեր ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրաՊենտագոնը կարող է Եվրոպայից դուրս բերել ԱՄՆ-ի 25 հազար զինծառայողի Դուք այնքան եք ստել, որ ձեր պաշտոնական թվերին չկա հավատալու․ Գառնիկ ԴավթյանՀայաստանի պետական դպրոցները կարող են ակտիվացնել ChatGPT օգտահաշիվը