Սամվել Ալեքսանյանն արդեն սկսել է գումարներ բաժանել իր «ակտիվիստներին». նա հեգնել է իր մրցակցին. «Ժամանակ»
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Ժամանակ» թերթը գրում է. «Մալաթիա-Սեբաստիա համայնքում առաջադրված Սամվել Ալեքսանյանը երեկվանից արդեն սկսել է ինտենսիվորեն գումարներ բաժանել իր ընտրատարածքն ընդգրկող «ակտիվիստներին», ովքեր էլ արդեն իրենց հերթին զբաղվում են ընտրողներին ցուցակագրելով։
Հայտնի չէ, թե Սամվել Ալեքսանյանը որքան գումար է նախատեսում ընտրակաշառքի ձևով բաժանել։ Իսկ նրա ՀՀԿ-ական մրցակից Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը ընտրողներին 10 հազար է խոստացել, ինչին ի պատասխան Սամվել Ալեքսանյանն այսօր հեգնել է՝ մարդկանց հորդորելով վերցնել գումարը, հետո իրենից վերցնել ու քվեարկել Ծառուկյանի օգտին»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



