Թուրքիայի հետ Ֆլինի կապերը հաստատում են, որ նրա պաշտոնանկությունը ճիշտ Էր. Փենս
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի հետ ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքլ Ֆլինի լոբբիստական փոխհարաբերությունները հաստատում են նրա պաշտոնաթողության որոշման ճիշտ լինելը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսը:
Ավելի վաղ հայտնի Է դարձել, որ նախագահի նախկին խորհրդական Ֆլինն ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունում գրանցվել Է որպես Թուրքիայի շահապաշտպան:
Ըստ որում, ինչպես նշվել Է, նա այդ աշխատանքն ավարտել Է մինչեւ անցյալ տարվա նոյեմբերն ԱՄՆ-ում կայացած նախագական ընտրությունները: Նշվել Է, որ Ֆլինի ֆիրման այդ ծառայությունների համար ստացել Է շուրջ 500 հազար դոլար:
«Կարծում եմ՝ դա հաստատում Է գեներալ Ֆլինին պաշտոնաթող լինել խնդրելու նախագահի որոշումը»,- ասել Է Փենսը Fox News-ին տված հարցազրույցում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



