Դեմոկրատների մասին 266 դատարկ Էջերով ամերիկացի լրագրողի գիրքը բեսթսելեր Է դարձել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Ամերիկացի լրագրողի «Դեմոկրատների օգտին քվեարկելու պատճառները» գիրքը, որը 266 դատարկ Էջ Է պարունակում, բեսթսելեր Է դարձել Amazon կայքում, որը խոշորագույն ցանցային խանութներից մեկն Է աշխարհում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Մայքլ Ջ. Նոուլզը Եյլի համալսարանի շրջանավարտ Է եւ Daily Wire պահպանողական կայքի աշխատակից: Նրա Reasons To Vote For Democrats գիրքը, որը հեղինակը հրատարակել Է սեփական միջոցներով, բացի գլխացանկից եւ մատենագիտական ցանկից, պարունակում Է 266 դատարկ Էջ, ինչը դրան չի խանգարել դառնալու ցանցային վաճառքների բեսթսելեր, նշել Է CNN հեռուստաալիքը:
Amazon-ի կայքում զետեղված անոտացիան գիրքը բնութագրում Է որպես «Դեմոկրատական կուսակցության երբեւԷ հայտնված առավել հանգամանալից եւ կուռ կառուցված ապոլոգիա»:
Շապիկին զետեղված անոտացիան բաղկացած Է մեկ բառից՝ «Սպառիչ», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



