Բունդեսթագի թուրք պատգամավորը կոչ է արել Գերմանիային դադարեցնել զենքի վաճառքը Թուրքիային
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի Բունդեսթագի ազգությամբ թուրք պատգամավոր, Ձախերի կուսակցության անդամ Սևիմ Դաղդելենը հորդորել է երկրի կառավարությանը դադարեցնել զենքի վաճառքը Թուրքիային: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle պարբերականը:
Դաղդելենը Եվրամիության և Թուրքիայի միջև փախստականների հարցով ստորագրված համաձայնագիրը որակել է որպես «Մերկել-Էրդողան պակտ»: Պատգամավորի խոսքով` այդ համաձայնագիրը դարձել է դաշնային կառավարությանը շանտաժի ենթարկելու գործիք:
Քննադատելով Գերմանիայի կողմից զենքի վաճառքը Թուրքիային` նա իր վրդովմունքն է հայտնել` ասելով. «Չնայած գիտեն, որ Էրդողանը պատերազմում է քրդերի դեմ, Էրդողանին զենք են վաճառում»: Դաղդելենը հավելել է նաև, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը Գերմանիայում ցանկալի չէ:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



