Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ֆրանսիայի հայ համայնքը նախագահական ընտրություններում որևէ թեկնածուի սատարելու որոշում չունի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ֆրանսիայի հայ համայնքն այդ երկրում առաջիկայում կայանալիք նախագահական ընտրություններում որևէ թեկնածուին աջակցելու հստակ դիրքորոշում չունի: Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը, այս իրավիճակը պայմանավորված է այն հանգամանքով, որ թեկնածուները ևս. «բավականին ներդրում չունեցան »:

«Շարունակում ենք աշխատել: Արդյոք համայնքի որոշ կազմակերպություններ կամ կուսակցությունները հստակ դիրքորոշում կարտահայտե՞ն, հիմա այդ նշանները չկան: Այսօր կոչ չկա, մենք պետք է փորձենք այնպես աշխատել, որ ով էլ նախագահ դառնա, նրա հետ կրկին կապեր հաստատենք: Սակայն, կարծում եմ, որ երբեք նույն կերպ չի լինի ինչպես Օլանդի օրոք»,- շեշտեց Փափազյանը:

Նրա խոսքով՝ հայ համայնքը ներկայիս նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ կապեր ուներ դեռևս ընտրվելուց շուրջ 15 տարի առաջ: «Նա համայնքի թեկնածուն էր: Այս հինգ տարիների ընթացքում նա առիթ տվեց, որ Ֆրանսիայի պետության ամենաբարձր մակարդակի պաշտոնյաներին ներկայացնենք Հայ դատը, հայկական խնդիրները, Ցեղասպանության, ուրացման հարցերը, Ղարաբաղի ու Հայաստանի անվտանգության խնդիրները և այլն: Պատմականորեն այս 5 տարիների ընթացքում այս աշխատանքը տարանք ամենաբարձր մակարդակով: Հիմա նա որոշել է չառաջադրվել, ուստի մեզնից պահանջվում է աշխատանքը նորից սկսել: Ով էլ նախագահ լինի, նույն հարաբերությունները չենք ունենալու, այսինքն՝ պետք է նոր մշակենք, աշխատենք և գաղութի ու Հայ դատի պահանջները նորից ներկայացնենք»,- ընդգծեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահը:

Փափազյանի բնորոշմամբ՝ այսօրվա դրությամբ Ֆրանսիայում ներքաղաքական իրավիճակը բավականին բարդ է, որովհետև ամենայն հավանականությամբ երկրի երկու հիմնական քաղաքական կուսակցությունների՝ Սոցիալիստների ու Հանրապետականների թեկնածուները նախագահական ընտրությունների երկրորդ փուլում չեն լինելու: «Սա է հիմնական պատկերը: Ամենայն հավանականությամբ, տեսնելու ենք «Ազգային ճակատ» կուսակցության և En Marche! շարժման թեկնածուներին»,- նշեց Մուրադ Փափազյանը:

Ֆրանսիայում մայիսի 7-ին կայանալիք նախագահական ընտրություններում միմյանց հետ մրցում են չորս հիմնական թեկնածուներ՝ «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը, En Marche! շարժման առաջնորդ Էմանուիլ Մակրոնը, «Հանրապետականների» առաջնորդ Ֆրանսուա Ֆիյոնը և Սոցիալիստական կուսակցության թեկնածու Բենուա Ամոնը:

 

Ինչո՞ւ կարիք առաջացավ ստեղծել ձու եփելու համար նախատեսված հատուկ սարք. «Փաստ»Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (31 հոկտեմբերի). Աշխարհի բնակչությունը դարձել է յոթ միլիարդ. «Փաստ»ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է կուսակցությունների հերթական համարները Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Փաշինյանն ուզում է ունենալ իր կցորդներից կազմված ընդդիմություն. «Փաստ»Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Ինչպե՞ս կազդեն գազի գնի բարձրացումները Հայաստանի վրա. «Փաստ»Իրանի դեմ նոր հարվածների վտանգ․ Վաշինգտոնը զգուշացրել է դաշնակիցներին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթացԵվս մեկ առիթ, որպեսզի սկսես խնայել մեծ նպատակների համարՈւկրաինան որոշակի դադարից հետո հարվածել է ռուսական նավթավերամշակման գործարանի «Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. ԿամենդատյանՏարադրամի փոխարժեքներն այսօր. ինչ վիճակում է ռուբլինԳազ չի լինելու «Վահագս հոգատար էր, ուշադիր, պատասխանատու, նպատակասլաց». Վահագ Աբրահամյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին Ջրականում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»Իսակովի պողոտայում «Mazda CX-5»-ը վրшերթի է ենթարկել փողոցն արգվելված հատվածով անցնող կին հետիոտնի․ բժիշկներն արձանագրել են նրա մшhը Ահազանգեր են ստացվել Ավան վարչական շրջանում և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում, հորդառատ անձրևի հետևանքով առաջացած ջրալցումների վերաբերյալ Հիմար մարդիկ ուզում էին, որ ես պատժամիջոցներ մտցնեի Ռուսաստանի նկատմամբ․ Թրամփ Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ»Մինչև ե՞րբ կգործի սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման արգելքը. նախագիծ. «Փաստ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերը