Վաղածին երեխաները, ովքեր ծնվել են ժամկետից շուտ, ցուցադրել են իրենց առաջին լուսանկարները
ԼԱՅՖԿանադացի լուսանկարիչ Ռեդ Մեթոտը (Red Méthot), ով աշխատում է RedM անվան ներքո, ներկայացրել է յուրօրինակ նախագիծ․ երեխաների լուսանկարների հուզիչ շարք, ովքեր ձեռքում պահում են ծնունդից անմիջապես հետո արված իրենց լուսանկարները։ Յուրահատկությունն այն է, որ այդ երեխաները ծնվել են ժամկետից շուտ։
Հղիությունը կանանց մոտ, սովորաբար, տևում է 40 շաբաթ, բայց հաճախ պատահում է այնպես, որ փոքրիկները ծնվում են ժամկետից շուտ։ Այսօր, շնորհիվ ժամանակակից բժշկության, ապրելու շանսեր ունեն նույնիսկ այն փոքրիկները, ովքեր ծնվում են 24-րդ շաբաթում՝ 500 գրամ քաշով։ Իր աշխատանքով Ռեդը ցանկացել է ցուցադրել, թե ինչ բարդ ուղի են անցել այդ փոքրիկները ապրելու համար։ Լուսանկարչի լուսանկարներն արդեն տարածվել են ամբողջ աշխարհում և անտարբեր չեն թողել ոչ ոքի։
Աղբյուրը` People.am





