Մալայզիայի ոստիկանությունը հաստատեց սպանված Կիմ Չեն Նամի ինքնությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄալայզիայի ոստիկանությունը հաստատել Է, որ ԿԺԴՀ-ի քաղաքացին, որը փետրվարի 13-ին սպանվել Է Քուալա Լումպուրի օդանավակայանում, իրոք Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի արյունակից եղբայրն Է՝ Կիմ Չեն Նամը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ին:
Այսպիսով, Մալայզիայի պաշտոնական իշխանություններն առաջին անգամ հաստատել են զոհվածի ինքնությունը: Ըստ որում, երկրի ազգային ոստիկանության ղեկավար Հալիդ Աբու Բաքարը չի հայտնել հետաքննության մանրամասները եւ հրաժարվել Է պարզաբանել, թե հատկապես ինչպես Է նույնականացվել դին:
ԿԺԴՀ-ի քաղաքացին, որն ունեցել Է Կիմ Չհոլ անվամբ անձնագիր Քուալա Լումպուրի օդանավակայնում սպանվել Է փետրվարի 13-ին: Նրա մաշկին հայտնաբերվել են VX նյարդակաթվածահարական նյութի հետքեր, որն արգելված Է քիմիական զենքի մասին միջազգային կոնվենցիայով:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



