Մոսկվան օգտագործում է Երևանի և Բաքվի հետ հարաբերություններն արցախյան հակամարտության կարգավորման համար. ՌԴ ԱԳՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը մտադիր է շարունակել Արցախի հարցով իր միջնորդական առաքելությունը: Այս մասին լրագրողների հետ ամենշաբաթյա բրիֆինգի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ռուսաստանը շարունակում է որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր համագործակցությունը Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ: Արցախյան հակամարտության ուժային լուծումն անթույլատրելի է»,-հայտարարել է Զախարովան:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը զուգահեռ ինքնուրույն քայլեր կձեռնարկի խնդրի լուծման համար, քանի որ Մոսկվան մոտ հարաբերություններ ունի Երևանի և Բաքվի հետ, որոնք թույլ են տալիս «բացահայտ կարծիքներ փոխանակել առանցքային հարցերի շուրջ»:
1
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
2
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



