Բիթքոյնի փոխարժեքը ռեկորդային մակարդակի է հասել
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՄարտի 10-ին սակարկությունների ժամանակ բիթքոյնի փոխարժեքը բարձրացել է ավելի քան 120 դոլարով՝ հասնելով 1327 դոլարի ռեկորդային մակարդակի , հայտնում է Business Insider–ը։
Կտրուկ աճից հետո կրիպտոարժույթի արժեքը իջել է մինչեւ 1291 դոլար, հավելում է պարբերականը։ Ժամը 19։10-ի դրությամբ բիթքոյնի փոխարժեքը կազմում էր 1240 դոլար։
Բիթքոյնի կտրուկ ամրապնդումը կապակցված է այն ակնկալիքների հետ, որ ԱՄՆ արժեթղթերի ու բորսաների հարցերով հանձնաժողովը մոտ օրերս հավանություն կտա աշխարհի առաջին ETF բիթքոյն հիմնադրամի ստեղծմանը, նշում է պարբերականը։ Նման որոշում կարող է կայացվել մինչեւ մարտի 11-ը, իսկ կհրապարակվի այն մարտի 13-ից ոչ շուտ։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



