Մեքսիկայի բանտերից մեկում կալանավորները պատանդ են վերցրել բանտի ղեկավարին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄեքսիկայի հարավում գտնվող Օախակա նահանգի Մատիաս-Ռոմերո քաղաքի բանտի ղեկավարը պատանդ է վերցվել բանտարկյալների կողմից, գրում է ТАСС գործակալությունը:
Դատապարտյալները պահանջում են, որ բանտապետի փոխարեն այդ պաշտոնին նշանակվի մեկ այլ մարդ:
Թեև բանտում զանգվածային անկարգությունների վերաբերյալ տեղեկություն չի ստացվել, տարածքում գործում են զինված ուժերի ստորաբաժանումներ՝ իրավիճակի կտրուկ սրման դեպքում համապատասխան գործողություններ իրականացնելու համար:
Նշենք, որ 2016թ.-ի ընթացքում Մեքսիկայի տարբեր բանտերում պարբերաբար տեղի են ունեցել դաժան ընդհարումներ բանտարկյալների միջև: Դրանցից ամենադաժանը տեղի է ունեցել փետրվար ամսին՝ Նուևո Լեոն նահանգի «Տոպո-Չիկո» բանտում, որտեղ բախումների հետևանքով մահացել է 49 մարդ, ևս 12-ը՝ վիրավորվել:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



