Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կամուսնանամ այն ժամանակ, երբ զգամ, որ այդ տղամարդուն ուզում եմ իմ ողջ կյանքում տեսնել. Անի Քրիստի

ՖՈՏՈ

Life.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է երգչուհի Անի Քրիստին, ով վերջին տարիներին ապրում է ԱՄՆ-ում:

Անի, նախ ուզում եմ հետաքրքրվել, թե ինչո՞վ եք այս շրջանում զբաղված, քանի որհանդիսատեսը Ձեզնից արդեն աշխատանքային նորության է սպասում:

- 2016-ի վերջն ինձ համար ակտիվ շրջան էր, քանի որ, ի ուրախություն ինձ,  Հայաստնից հրավերները շատացան եւ ես Երեւանում լինելու հնարավորություն ավելի շատ ունեցա: 2017-ի սկիզբն էլ նույն ակտիությամբ փայելց, իսկ հիմա վերադարձել եմ Միացյալ նահանգներ եւ ինտենսիվ զբաղվում եմ իմ դպրոցի հարցերով: Հիմա նախապատրաստական աշխատանքներ են տարվում: Այնպես որ, հիմա հենց այդ նախապատրաստական աշխատանքներով զբաղված լինելու շրջան է, ինչի համար շատ ուրախ եմ, քանի որ այդ դպրոցի բացմանը շատ եմ սպասում:

Ձեզ անընդհատ երաժշտական նոր ոճերում կարող ենք տեսնել, հետաքրքիր է՝ հաջորդըի՞նչ ոճում եք պատկերացնում Ձեզ, որով կրկին կզարմացնեք Ձեր երկրպագուներին:

- Այո, ինքս էլ ինձ բազմաժանր երգչուհի եմ համարում: Ես ունեմ բազմաոճ երգեր, որոնց ամեն անգամ յուրովի եմ վերաբերվում: Հիմա մի երգ կա, որի երաժշտության հեղինակը Արամ Ավագյանն է, ում հետ առաջին անգամն եմ համագործակցում, իսկ խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը: Աշխատում եմ այս երգի վրա, որի փակագծերը չեմ բացի ու կխոսեմ երգի պատրաստ լինելուց հետո միայն:

Անի, վերջին ամիսներին Հայաստան այցելությունները բավականին շատ էին, այդ թվումնաեւ ծրագրերն էին շատ: Հետաքրքիր է՝ առաջիկա պլաններում Հայաստանի հետկապված ի՞նչ ծրագրեր ունեք, ե՞րբ կարող ենք Ձեզ կրկին այստեղ տեսնել:

- Նշածս երգի տեսահոլովակը հավանաբար կնկարահանվի Երեւանում: Հենց դա էլ պատճառ կդառնա, որ առաջիկայում կրկին կվերադառնամ Հայաստան:

Երբ ամիսներով ու տարիներով հեռու են լինում հայրենիքից, բոլորովին այլ մտքեր, ուտրամադրվածություն է լինում, անգամ սովորում են հեռավորությանը, իսկ երբ այցերըշատ հաճախ են լինում, կարծես թե ստացվում է, որ երկու բնակության հասցե եքունենում: Հետաքրքիր է՝ այս ընթացքում երբեւէ մտածել եք, որ Ձեր տեղը, միեւնույն է, Հայաստանում է, կամ հակառակը՝ ԱՄՆ-ում:

- Այո, շատ անգամ եմ մտածել, որ չէ, մեկ է, Հայաստանում է իմ տեղը, բայց ինձ համարելով ավելի քաջ ու ուշեղ անձնավորություն, երբեմն բարդություններին հարմարվելն ինձ համար ավելի նպատակային է: Իհարկե, հայերնիքում ավելի հեշտ ապրելու հնարավորություն ունենք, բայց այնտեղ, որտեղ բարդություն կա, ուրեմն դա է ճիշտ ճանապարհը եւ ըստ դրա էլ վերջին շրջանում ավելի շատ ժամանակ եմ անցկացրել Լոս Անջելեսում: Ի դեպ՝ այստեղ ապրելուս տարիներն ինձ համար շատ ավելի ուսուցողական էին, այդ տարիներն ինձ համար շատ լուսավոր կետեր է բացել ու դեռեւս բացելու է: Իհարկե, այս ընթացքում նաեւ հիասթափություններ են եղել, մտածել եմ շարունակե՞լ երգել, թե ոչ, բայց դրանք հաղթահարվում են ու անցնում: Միշտ հիշում եմ թեւավոր խոսքը՝ «Եթե մի բան քեզ չի սպանում, ուրեմն ավելի ուժեղ է դարձնում»: Այնպես որ, մարդկային էմոցիոնալ դժվարին ճանապարհով ինքս էլ անցել եմ, ինչը բնական է: Իսկ ինչ վերաբերվում է իրական տանը, իհարկե, յուրաքանրչյուր հայի տունը Հայաստանում է, պարզապես ինչ-ինչ պատճառներով մեր ժողովուրդը սփռվել է աշխարհով մեկ: Իրականում, կարծում եմ, կարեւորն այն է, որ հաճախ այցելես հայրենիք, որպեսզի արմատներից կտրվելու խնդիր չլինի:

Անի, կցանկանամ խոսել նաեւ Ձեր ոճափոխությունից: Դրանք բավականին արագ ենտեղի ունենում ու մեկը մյուսից գեղեցիկ են: Այժմ կարծես թե շիկահեր եք դարձել: Հե՞շտեք կայացնում ոճափոխության որոշումը, եւ արդյոք շատերի նման այդ միտումը Ձերկյանքում նորովի ապրելու սկիզբ է:

- Այո, նման կարծիք կա, ըստ որի, եթե արտաքինդ փոխում ես, ուրեմն նոր կյանք ես սկսում: Ինքս էլ ունեմ ընկերներ, ովքեր նման քայլի են գնացել՝ մտածելով, որ դա ինչ-որ բան կփոխի իրենց կյանքում: Սակայն ես ավելի ռեալ եմ ու այդ հարցում ոչ ավանդական: Կարծում եմ՝ ներքին փոփոխությունները արտաքինի հետ պետք է կապ չունենան: Եթե ես փոխում եմ վարսերիս գույնը մեկ ամիսը մեկ, ուրեմն դա չի նշանակում, որ իմ կյանքում եւս ամիսը մեկ ինչ-որ բաներ եմ փոփոխում: Իմ ոճային փոփոխությունները ուղղակի կապված են սեզոնային ու տրմադրության փոփոխության հետ: Որպես կին՝ սիրում եմ փոփոխություններ, որովհետեւ, ճիշտ է, ես ինձ շատ սիրում եմ, երբ նայում եմ հայելու մեջ, բայց, ըստ իս, կնոջ համար հաճելի են արտաքնային նորությունները: Այս պահին շիկահեր եմ, բայց պետք է ասեմ, որ սա առաջիկա ոճիս ընթացքի արդյունքն է, շուտով վարսերս կլինեն ավելի սպիտակին մոտ երանգով, ինչը հիմա շատ ակտուալ է: Հուսամ, որ նոր ոճափոխությունը ինձ հաջողություն կբերի ու այդ վարսերի գույնն ինձ չի ծերացնի, քանի որ հոգիս, միեւնույն է, երիտասարդ է:

Անի, կնոջ կյանքում առանձնահատուկ տեղ ունի տղամարդը, ընտանիքը, երեխան... այսամենն ունենալն, իհարկե, ճակատագրի ձեռքերում է, բայց շատ հաճախ մենք ինքներսարհեստական խոչընդոտներ ենք ստեղծում մեր վախերով, մեր բծախնդրությամբ: Երբեւէմտածե՞լ եք այս հարցի շուրջ, այս առումով ներքին անհանգստություն չունե՞ք:

- Տղամարդը, ընտանիքը, երեխան, իհարկե, առանձնահատուկ տեղ ունեն, բայց այն դեպքում, երբ խոսքը իդեալական ընտանիքի մասին է՝ իր թերություններվ: Հիմա, ցավոք, շատ բաներ է փոխվել, եւ մենք էլ, այդ ամենին ականատես լինելով, ինչպես նշեցիք, ունենք վախեր: Բացի այդ վախերը, տարիքի հետ կապված փոխվում է մտածելակերպդ ու արժեհամակարգդ, եւ դրանից ելնելով էլ ընտանիք կազմելու հարցը բարդանում է: Ասում են՝ պետք է սիրահարվելուց հետո շուտ ամուսնանալ, որպեսզի շատ բաներ չնկատես, իսկ երբ չի ստացվում շուտ ամուսնանալ, ապա տարիքի հետ շատ ավելին ես նկատում ու հասկանում: Արդյունքում գալիս ես այն մտքին, որ քեզ ոչ մեկ պետք չէ: Իհարկե, ինքս էլ երբեմն այդպես եմ մտածում, բայց նաեւ խորապես գիտակցում եմ ընտանիք կազմելու կարեւորությունը: Տեսակով ես այնպիսինն եմ, որ սիրում եմ ամեն հարցում իդեալական իրավիճակ եւ դա վերաբերվում է նաեւ ընտանիքին: Եթե այս հարթության մեջ կան թերություններ, ապա ինձ համար ավելի լավ է չլինի այդ ընտանիքը: Ես երբեք չեմ կարողանա հասկանալ այն տղամարդակնց, ովքեր ամուսնանալուց հետո դավաճանում են իրենց կանանց ու համարում են, որ իդեալական ընտանիք ունեն: Ես չեմ հասկանում այն կանանց, ովքեր ամուսնանում են չսիրելով ու կարողանում են մինչեւ կյանքի վերջ դավաճանելով մնալ նրա կողքին: Հավատացեք՝ նման բոլոր ընտանիքների երեխաներն ունեն ներքին հոգեբանական խնդիրներ: Այս ամենը չէի կարող գիտակցել 20 տարեկանում, բայց երբ կյանքդ ապրում ես ու ոչ միայն լսում ես, այլեւ տեսնում ու զգում, ապա շատ ավելին ես գիտակցում: Երբեւէ չեմ հասկացել այն զույգերին, ովքեր իբրեւ թե հանուն երեխաների գնում են զոհաբերության ու շարունակում են ապրել չստացված ընտանիքում: Ես երբեք չեմ հայտնվի այդ իրավիճակում: Այս պատճառով իմ կյանքում ամուսնություն կլինի այն ժամանակ, երբ զգամ, որ այդ տղամարդուն ուզում եմ իմ ողջ կյանքում տեսնել, եւ ես էլ իր համար կլինեմ օրինակելի կին: Ես ունեմ օրինակելի կնոջ նախապայմանները, պարզապես ամեն մեկին այն չեմ ուզում շռայլել:

Անի, դուք կայացած երգչուհի եք, ունեք ճանաչում, սեր, երկրպագուներ: Ի՞նչ երազանքունեք, որ այդպես էլ անկատար է մինչ օրս ու դուք շարունակում եք պայքարել՝ դրանհասնելու համար:

- Յուրաքանչյուր թվացյալ կայացած մարդու համար կան շատ-շատ երազանքներ, որոնք ինձ համար նպատակային են: Իհարկե, կարող եմ շատ առումով ինձ կայացած համարել, բայց դեռ շատ երիտասարդ եմ ու անելիքներ էլ շատ կան, այնպես որ բազում կետեր կան իմ կյանքում, որոնք դեռեւս անկատար են: Նպատակներս շատ են, որոնց իրագործման համար պետք են կյանքիս տարիներն ու մի փոքր ավելի շատ աշխատասիրություն:

Պեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանՆեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութԻնչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերըՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանՍի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին Հայաստան գազի մատակարարման հետ կապված նորություն կաԹիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն ՀովասափյանՀարցվածների 29,4 տոկոսը նշել է, որ պետք է մնանք ԵԱՏՄ-ում, 35,1 տոկոսը կարծում է՝ պետք է շարժվել դեպի ԵՄ. սոցհարցում 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան