Հնդկաստանը Brahmos հրթիռների հեռահարությունը հասցրել է 400 կմ-ի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀնդկաստանի պաշտպանական հետազոտությունների եւ մշակումների կազմակերպությունը հաջողությամբ փորձարկել է Brahmos հրթիռների ռուս-հնդկական տարբերակը, որի հեռահարությունը հասցվել է ավելի քան 400 կիլոմետրի: Այս մասին հայտնել է Brahmos ընկերության տնօրեն Սուդհիր Միշրան:
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ հրթիռների հեռահարությունը մեծացնելու որոշումը կայացվել է 2016 թվականին Գոայում անցկացված Ռուսաստան-Հնդկաստան գագաթաժողովի ժամանակ:
Brahmos գերձայնային թեւավոր հրթիռները Հնդկաստանում մշակվում են ռուսական ընկերությունների մասնակցությամբ: Այն նախատեսված է ցամաքային, ծովային եւ օդային բազավորման համար: Ցամաքային տարբերակն արդեն ներառվել է Հնդկաստանի բանակի սպառազինությունում, ներկայում փորձարկում են հրթիռների ծովային տարբերակը:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



