Ռոնալդուն երկվորյակների հայր կդառնա
ՍՊՈՐՏՄադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ընտանիքում համալրումներ են սպասվում: ԱՄՆ-ում բնակվող սուրոգաթ մայրը Պորտուգալիայի հավաքականի ավագից ունենալու է երկվորյակ, հաղորդում է The Sun-ը:
Ռոնալդուին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ ծնվելուց հետո երկվորյակներին տեղափոխելու են 32-ամյա ֆուտբոլիստի՝ Մադրիդի մոտ գտնվող առանձնատունը:
«Կրիշտիանուն շատ է սպասում ընտանիքի համալրմանը: Նա փորձում է թաքցնել իր անձնական կյանքը, բայց իր մտերիմներին պատմել է, որ երկվորյակները շուտով ծնվելու են»,- ասել է աղբյուրը:
Հիշեցնենք, որ Ռոնալդուի 6-ամյա որդին՝ Կրիշտիանու կրտսերը եւս ծնվել է սուրոգաթ մորից:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



