Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Եթե կա սեր, կա նաև բաժանում. Նառան անկեղծանում է լռության, ամուսնու մասին և ոչ միայն

ՖՈՏՈ

Asekose.am-ը գրում է.

Երեկ` Կանանց միջազգային օրվա կապակցությամբ, երգչուհի Նառան տևական դադարից հետո ներկայացրեց իր նոր` «Սեր և բաժանում» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը: Asekose.am-ը զրուցել է երգչուհու հետ երգի և տեսահոլովակի ստեղծման պատմության, տևական լռության պատճառի, դստեր սպասվելիք հարսանիքի մասին և ոչ միայն:

«Երաժշտությունը գրել է երգահան Արթուր Գրիգորյանը, խոսքերի հեղինակն  Անիտա Հախվերդյանն, գործիքավորումն արել է Արա Թորոսյանը,  տեսահոլովակի ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն է: Տեսահոլովակը նկարահանվել է Ջերմուկի հայտնի հանքային ջրերի ցուցասրահում: Այնպիսի գեղեցիկ ռակուրսով է նկարահանվել, որ կարծես Իտալիան լինի: Ջերմուկում նկարահանելու գաղափարը եղել է հենց Հրաչ Քեշիշյանինը: Ես միշտ աշխատում եմ իմ ընկերների հետ, ամեն մարդ անում է իր գործն ազնվորեն, դրա համար սա կոչվում է թիմային աշխատանք: Տեսահոլովակը նկարահանվել է նոյեմբերի վերջին, երբ փորձում էինք վերջին արևները «գողանալ»: Շատ ցուրտ եղանակ էր, նկարահանումից 2 օր հետո արդեն ձյուն տեղաց: Սակայն այդ ամենը ոչ մի ազդեցություն չունեցավ մեր աշխատանքի և տրամադրության վրա, ստացել ենք այնպիսի կադրեր, որոնք շատ տաք ու լավ եղանակի պատրանք են ստեղծում։ Այդ օրերին առաջնորդվել ենք «Գեղեցկությունը զոհեր է պահանջում»  հայտնի թևավոր խոսքով (ժպտում է): Տեսահոլովակը նայելիս մարդիկ երբեք չեն կարող մտածել անգամ, որ մարդիկ այնտեղ մրսել են»,- զրույցի ընթացքում պատմեց Նառան:

Անդրադառնալով այն փաստին, որ երգի վերնագրից շատերը մտածում են, որ այն տխուր բովանդակություն ունի, երգչուհին նշեց. «Վերնագրից կարելի է մտածել՝ տխուր ավարտ ունի, բայց ուրախ երգ է։ Իմ կարծիքով` եթե կա սեր, կա բաժանում, իսկ եթե կա բաժանում,  հետևից կա նաև սեր: Բաժանումից հետո սիրո նոր սկիզբ է գալիս, կյանքը շարունակվում է։

Նկարահանման ընթացքում եղել են նաև զավեշտալի դեպքեր, ինչը թույլ չի տվել երգչուհուն ու ստեղծագործական խմբին զգալ եղանակային ցուրտ պայմանները.

«Մենք նկարահանում էինք տաք ջրերի մոտ, որտեղ մարդիկ պետք է գային և ջուր խմեին: Նրանք ստիպված էին լինում ժամերով սպասել և հետևել մեր աշխատանքին: Ամեն անգամ, երբ երգում էի, նրանք նոր լսածի պես բուռն ծափահարում էին`կարծես առաջին անգամ էին լսում: 20 անգամ երգում էի, այդքան անգամ նրանք ծափահարում էին։ Այդ ամենը շատ հետաքրքիր էր»:

Նկարահանման ընթացքում երգչուհին նաև անակնկալ նվեր է ստացել.

«Ինչպես գիտեք, այնտեղ պատերին կտավներ են փակցված, Հրաչ Քեշիշյանը նկարիչներից մեկին խնդրեց, որ նկարահանման ընթացքում հանի, նա էլ շատ նեղվել էր, բայց ավարտին մոտեցավ ու ինձ նվիրեց իր գեղեցիկ նկարներից մեկը՝ հենց այդ պատկերասրահի տեսքով: Ես այն մեծ հաճույքով կախեցի մեր տանը, որովհետև այն, ինչը սրտանց է նվիրվում, իր մեջ մեծ դրական էներգիա է պարունակում»:

Անդրադառնալով ընտանիքի անդամների, հատկապես ամուսնու արձագանքին` Նառան նշեց.

 «Իմ ընտանիքի անդամներն իմ ամենամեծ քննադատներն են, երբեք գրեթե ոչինչ չեն հավանում, բայց այս անգամ ամեն ինչ հավանել էին: Ամուսինս իմ ամեն երգ չէ, որ հավանում է: Անկեղծ ասած` լսում եմ բոլորի կարծիքները, բայց մնում եմ իմ կարծիքին, որովհետև ես իմ կյանքում միշտ արել եմ այն, ինչ ինքս եմ ուզել: Բնականաբար, հնարավոր է , որ ոմանք չհավանեն, ես բոլոր քննադատությունները լոշսում եմ, նորմալ ընդունում եմ, բայց մնում եմ իմ կարծիքին»:

Մեր այն հացին` ինչո՞վ էր պայմանավորված Նառայի ստեղծագործական տևական դադարը, և արդյո՞ք լռության պատճառով չի վախեցել կորցնել իր հանդիսատեսին,  երգչուհին նշեց.

«Չէի ուզում շատ իմաստալից, տխուր երգեր ներկայացնել, ուզում էի, որ ուրախ, դրական երգեր ներկայանել մարդկանց, քանի որ հասկացա, որ մեզ հիմա միայն դրական ու թեթև բաներ են պետք: Մարդիկ այնքան հոգսեր ունեն, որ իրենց միայն ուրախ երգեր են պետք: Եթե որևէ անձի սիրում են, ուրեմն սիրում են, եթե չեն սիրում, ուրեմն` չեն սիրում: Նման խնդիր չեմ ունեցել իմ առջև դրած, քանի որ ամեն մարդ ունի իր սիրողն ու չսիրողը, լռելն ու չլռելը կապ չունեն; Նոր երգ ունեմ, որն ընթացքի մեջ է, աշնանը կակտիվանամ, հավանաբար, աշնան վերջ արդեն պատրաստ կլինի»:

12735945_1077099565645010_691925083_n

Երգչուհին այս շրջանում զբաղված է շատ հաճելի գործով.

«Ամռանը  աղջիկս կամուսնանա, պատրաստվում ենք այդ իրադարձությանը, կարող եմ ասել, որ պասիվությունս դրանով է արդարացվում»:

Թեև Նառան Մարտի 8-ի կապակցությամբ բազմաթիվ անակնկալներ և ծաղիկներ է ստացել, այնուամենայնիվ, ամենամեծ նվերն ինքն է իր համար արել:

«Մարտի 8-ին ինքս ինձ նվեր արեցի` այս տեսահոլակիի տեսքով, որովհետև այն դեռ պետք է փետրվարին լիներ, սակայն այնպիսի վատ ու մռայլ եղանակ էր, չեր համապատասխանում երգի ու տեսահոլովակի տրամադրությանը, այդ պատճառով էլ Մարտի 8-ին եղավ պրեմիերան: Իհարկե, ծաղիկներ ստացա ամուսնուցս , տղայիցս, հարսիցս ու փեսայիցս, սակայն, նախևառաջ, երեկ ինքս ինձ համար տոն ստեղծեցի»,- Asekose.am-ի հետ զրույցում նշեց Նառան: 

Հայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանՆեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութԻնչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերըՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանՍի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին Հայաստան գազի մատակարարման հետ կապված նորություն կաԹիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն ՀովասափյանՀարցվածների 29,4 տոկոսը նշել է, որ պետք է մնանք ԵԱՏՄ-ում, 35,1 տոկոսը կարծում է՝ պետք է շարժվել դեպի ԵՄ. սոցհարցում