Պեսկով. Հնարավոր է՝ Պուտինը եւ Թրամփը հուլիսին հանդիպեն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Սպիտակ տան տեր Դոնալդ Թրամփի հանդիպումը կարող է կայանալ «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովի շրջանակներում, որը կանցկացվի ամռանը Գերմանիայում կամ դեռեւս մինչեւ այն: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ CNN-ի հետ հարցազրույցում այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Եթե ավելի վաղ գագաթնաժողովի շուրջ համաձայնության չհասնենք, ապա ենթադրվում է, որ նրանք կհանդիպեն հուլիսի սկզբին համբուրգում՝ G20-ի գագաթնաժողովում: Քանի որ դա կլինի առաջին վայրը, որտեղ նրանք միաժամանակ կգտնվեն»,- ասել է Պեսկովը: «Իսկապես կարեւորն այն է, որ նրանք դեմ առ դեմ կնստեն եւ կխոսեն»,- նշել է Պեսկովը երկու առաջնորդների հնարավոր հանդիպման մասին խոսելիս:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



