Մշակույթի նախարարությունից նպատակահարմար չգտան պատասխանել կոչումների վերաբերյալ մեր հարցերին
ՄՇԱԿՈՒՅԹԱնկախության 24-ամյակի առթիվ հանձնված պետական կոչումները միանշանակ չընդունվեցին հանրության շրջանում:
Արմեն Գոնդրաչյանին՝ Արմենչիկին վաստակավոր արտիստի կոչմանն արժանացնելու առնչությամբ Past.am-ը ՀՀ մշակույթի նախարարությանը մի քանի հարց ուղղեց` արդյոք նախարարությո՞ւնն է ներկայացրել վերջինիս թեկնածությունը, ո՞ր երեք ՀՀ ժողովրդական արտիստներն են երաշխավորել Արմենչիկին, չի՞ խանգարել ՀՀ քաղաքացի չլինելը կոչմանն արժանացնելու համար:
Մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից ասացին, որ նպատակահարմար չեն գտնում պատասխանել մեր հարցերին:
Լևոն Փանոսյան
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



