Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Որքա՞ն գումար է պահանջում բոլիվուդյան «Մերժվածը» հեռուստասերիալի աստղը հարցազրույցի համար եւ ինչպե՞ս է Վարդան Սարգսյանը պատրաստվում իրականացնել դա

ՖՈՏՈ

Երգիչ եւ հաղորդավար Վարդան Սարգսյանը շարունակում է լինել տնից հեռու եւ նկարահանել հետաքրքիր դրվագներ իր հաղորդման շրջանակներում: Վարդանն այս շրջանում կրկին Հնդկաստանում է… Վերջերս հաղորդավարը Facebook-ի իր հետեւորդներին տեղեկացրել էր, որ ցանկացել է հարցազրույց ներկայացնել բոլիվուդյան «Մերժվածը» հեռուստասերիալում Տապասիային մարմնավորող դերասանուհի Ռաշամի Դեսաիի հետ, սակայն նշել էր, որ վերջինիս հետ 30 րոպե նյութ նկարահանելու համար պետք է վճարել 48 000 դոլար: Այնուամենայնիվ, Վարդանը փորձելու է այդ հարցազրույցը կազմակերպել առանց որեւէ գումար վճարելու: Արդյոք հմուտ հաղորդավարը գտե՞լ է բոլիվուդյան հեռուստասերիալների աստղերի հետ հարցազրույցներ կազմակերպելու ելքը:

NEWS.am STYLE-ը թեմայի շուրջ հետաքրքիր զրույց է ունեցել Վարդան Սարգսյանի հետ.

«Նրանց հետ հարցազրույցի պայմանավորվածություն ձեռք բերելը ոչ թե դժվար է, այլ շատ դժվար, բայց մեծ ցանկության դեպքում, ստացվում է: Ես լավ կապեր ունեմ եւ կարողանում եմ կազմակերպել այն, ինչ ցանկանում եմ: Այս պահի դրությամբ Ռաշամիի հետ հարցազրույցի պայմանավորվածությունը ստացվել է, հիմա օրն ու վայրն է կազմակերպվում: Ես փորձում եմ հայտնվել նրանց նկարահանման հրապարակներում: Կարծում եմ` այդպես կստացվի երկուսը` մեկում` եւ հարցազրույց կվերցնեմ, եւ կհետեւեմ նկարահանման ընթացքին»,-ասում է հաղորդավարը, որը չի ցանկանում սահմանափակվել միայն Ռաշամիի հետ հարցազրույցով.

«Եթե անկեղծ` գրեթե բոլորին էլ ցանկանում եմ ներկայացնել: Արդեն նախնական պայմանավորվածություն կա, բայց անուններ չեմ տա, քանի որ հնդիկների դեպքում ամեն բան նկարահանումից 10 րոպե առաջ կարող է փոխվել: Օրինակ` անցած անգամ պայմանավորված էի լեգենդար Միթհուն Չակրաբորտիի հետ, որն առավել հայտնի է Ջիմմիի իր կերպարով, բայց երբ հասա տեղ, պարզվեց, որ նրան տեղափոխել էին հիվանդանոց եւ նկարահանումը չստացվեց. այնպես որ` անուններ չեմ ցանկանում տալ, միայն կասեմ, որ հաղորդման Facebook-ի էջում հաճախ կունենամ ուղիղ միացումներ եւ հնարավորության դեպքում ցույց կտամ, թե ում հետ ենք անցկացնում նկարահանումներ»:

Ի դեպ, հաղորդավարը նշեց, որ հնդկական հեռուստասերիալների աստղերն իրենց հայրենիքում նույքան մեծ պահանջարկ չունեն, որքան Հայաստանում.

«Այ, եթե ես որոշեի նկարահանել լեգենդար դերասանների, դրա մասին անգամ խոսք չէր կարող լինել: Դա անհնար է»:

Հնդկաստանի նկարահանումներից հետո Վարդանը պատրաստվում է մեկնել Իսրայել, այնուհետեւ` Աֆրիկա:

«Դա, իմ ամենասպաված շրջագայությունն է: Շատերը նամակներով խնդրում են նկարահանել նաեւ Հարավային Կորեան: Հուսով եմ` այնտեղ եւս կհասնեմ»,-նշեց հաղորդավարը:

Սյունե Առաքելյան

Աղբյուրը՝ NEWS.am STYLE

Հոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանՆեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութԻնչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերըՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանՍի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին Հայաստան գազի մատակարարման հետ կապված նորություն կաԹիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն ՀովասափյանՀարցվածների 29,4 տոկոսը նշել է, որ պետք է մնանք ԵԱՏՄ-ում, 35,1 տոկոսը կարծում է՝ պետք է շարժվել դեպի ԵՄ. սոցհարցում 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար