Ավարտվել է մարտական սամբոյի մեծահասակների Հայաստանի առաջնությունը
ՍՊՈՐՏԵրևանում հանգստյան օրերին անցկացվել է մարտական սամբոյի մեծահասակների Հայաստանի առաջնությունը, որին մասնակցել են 77 մարզիկ ՀՀ մարզերից (Արարատ, Կոտայք, Տավուշ, Շիրակ, Արմավիր, Լոռի), Արցախից, Երևան քաղաքից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի չեմպիոններ են դարձել Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), Մաքսիմ Մանուկյանը (57 կգ), Արթուր Սահակյանը (62 կգ), Ռաֆիկ Մանուկյանը (68 կգ), Արսեն Ղազարյանը (74 կգ), Միշա Նազարյանը (82 կգ), Էդիկ Պետրոսյանը (90 կգ), Գառնիկ Սարոյանը (100 կգ) և Արթուր Բունիաթյանը (+100 կգ):
Առաջնության արդյունքներով կձևավորվի մարզական սամբոյի հավաքական թիմը, որի անդամները Հայաստանը կներկայացնեն տարվա կարևորագույն միջազգային մրցաշարերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



