Մերկելը միացել է Էրդողանին քննադատելուն. «Ես համերաշխ եմ Նիդեռլանդների հետ»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննադատության է ենթարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, ով Նիդեռլանդների իշխանությունը համեմատել է ազգայնականների հետ: Այս մասին նա հայտարարել է Մյունխենում մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:
«Ես անցյալ շաբաթ Բունդեստագում անընդունելի եւ ագզայնականության հանցագործությունները նվազեցնող եմ անվանել հռետորական հարձակումները: Դա վերաբերում է ինչպես Գերմանիային, այնպես էլ մեզ բարեկամ Նիդեռլանդներին: Ես ամբողջությամբ աջակվցում եմ ու համերաշխ եմ Նիդեռլանդների հետ», - ասել է նա:
Թուրքիայի եւ Նիդեռլանդների միջեւ դիվանագիտական հակամարտությունը սկիզբ է առել հոլանդական իշխանությունների՝ թագավարությունում թուրք քաղաքական գործիչների ելույթն արգելելու հետ կապված:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



