Կոճապղպեղով մեղր՝ չափազանց օգտակար արևելյան բաղադրատոմս
ԼԱՅՖԿոճապղպեղն արևելքում միշտ էլ բարձր է գնահատվել, քանի որ այն հիանալի վերականգնում է օրգանիզմի դիմադրողականությունը և ունի բազմաթիվ հակավիրուսային հատկություններ:
Կոճապղպեղով մեղրը արևելյան հին բաղադրատոմս է, որը հասել է մինչև մեր օրերը: Այն համեղ է և շատ հեշտ է պատրաստել:
Բաղադրիչներն են.
200 գ կոճապղպեղի արմատ
2 կիտրոն
100 գ թուզ
100 գ ծիրանաչիր
1 բաժակ հաղարջ
1 բաժակ մեղր
Մաքրեք և մանրացրեք կոճապղպեղի արմատը, ավելացրեք կեղևով մանրացրած կիտրոնները: Ավելացրեք նաև հաղարջը, կտրատած թուզն ու ծիրանաչիրը: Լավ խառնեք և վրան լցրեք մեղրը: Նորից լավ խառնեք:
Ամեն օր կերեք մեկ թեյի գդալ: Դա ոչ միայն օգտակար է, այլև շատ համեղ: Կոճապղպեղով մեղրը պետք է պահել սառնարանում:
Առո՛ղջ եղեք:
ԲԱՐՈՄԵՏՐ
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել



