ԵԽԽՎ գլխավոր քարտուղարը վերընտրվել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) սեպտեմբերի 29-ի նիստում Վեհաժողովի գլխավոր քարտուղարը վերընտրվել է:
ԵԽԽՎ կայքի փոխանցմամբ, Վոյցեխ Սավիցկին վերընտրվել է 5 տարի ժամկետով:
Գլխավոր քարտուղարի գործառույթների մեջ է մտնում ԵԽԽՎ աշխատանքի վերահսկողությունը, Վեհաժողովի ընդունած որոշումների մոնիթորինգը, ինչպես նաեւ ԵԽԽՎ հանձնաժողովների աշխատանքի համակարգումը:



