Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կարոյի և Ռիտայի սիրո պատմությունն ու հարսանիքի մանրամասները

ՖՈՏՈ

Tert.am Life–ը գրում է

Դերասան Կարո Հովհաննիսյանը և Մոսկվայում բնակվող 24-ամյա Ռիտա Մարգարյանն ամիսներ առաջ նշանվել են։ Դրանից հետո Ռիտան որոշել է գալ Երևան և բնակվել այստեղ։ Tert.am Life–ը ֆոտոշարք է իրականացրել զույգի հետ և խոսել իրենց հարաբերությունների ու առաջիկա ամուսնության մասին։

Կարո Հովհաննիսյան

Ինձ համար Ռիտան այս կյանքում լրիվ նորություն էր, որին չէի սպասում։ Երբ նա հայտնվեց իմ կյանքում, ոչ միայն փոխեց իմ առօրյան, այլև նպատակներս ու ձգտումներս։ Մեզ մոտ կարծես ամեն ինչ փոխադարձ է։ Կարծում եմ՝ հարաբերություններում դա է գլխավորը։ Ես իրեն եմ ուժ տալիս, ինքը` ինձ։ Մեզ մոտ այնքան արագ ամեն ինչ սկսվեց, որ ինքս էլ չէի սպասում։ Առաջին անգամ, երբ տեսա նկարները, զգացի իր էներգիան։ Երբ իմացա, որ գալիս է Հայաստան, որոշեցի այդ ընթացքում հանդիպել և շփվել իր հետ՝ մտածելով թեկուզ լավ ընկեր կգտնեմ իր մեջ։ Զավեշտալի էր մեր առաջին հանդիպումը, քանի որ պետք է իր հետ ռուսերեն խոսեի։ Այնպես չէր, որ շատ լավ եմ խոսում ռուսերեն։ Մտավախություն ունեի՝ ինչպես եմ խոսելու։ Մինչև այդ google translate–ով էի գրում, ինքն էլ մտածում էր, որ շատ լավ ռուսերեն գիտեմ։ Առաջին հանդիպմանն այնքան ազատ սկսեցի խոսել, ինքնաբերաբար, ստացվեց մոտս։ Ռիտան ասում է՝ իմ իմացած հայերից լավ ես խոսում։

Երբ նա Երևանում էր, աշխատում էի միշտ իր հետ լինել։ Անգամ, երբ ասում էր՝ գնալու եմ «Վիվասել», ասում էի հետդ կգամ, որ քեզ չխաբեն։ Թե ինչ պետք է խաբեին այնտեղ, ես էլ չգիտեմ։ Այդպես ամեն օր փորձում էի պատճառներ ման գալ, որ տեսնեի իրեն։

Մեզ մոտ այնքան կայծակնային արագությամբ ստացվեց ամեն ինչ։ Զգում էի, որ այն, ինչ ես զգում եմ իր հանդեպ, փոխադարձ է։ Ճիշտ է, սկզբնական շրջանում փորձում էր հետ պահել ինձ, չէր թողնում մեր շփումն ավելի մտերմանար, բայց դա էլ եղավ։

Ես հասկացա, որ գտել եմ այն մարդուն, որին միշտ եմ փնտրել։ Մենք իրար շատ ենք լրացնում։ Նման ենք իրար. առաջին իսկ հայացքից ու բառից հասկանում ենք իրար։ Ռիտան կյանքը սիրող, աշխույժ, էներգիայով լի մարդ է։ Եթե վատ տրամադրությամբ գաս իր մոտ, հավատա նա տրամադրությունդ կբարձրացնի։ Իհարկե, մենք մեր ամբիցիաներն ունենք, բայց երբեք չափը չենք անցնում, այլ զրուցում ենք, հասկանում և ընդունում։  Բնավորությունը չի խանգարում մեր շփմանը։ Փոխզիջումներ, անպայման, լինում են։

Մեր համատեղ կյանքում շատ նպատակներ ունենք։ Առաջինը պետք է մեր հարաբերություններն օրինականացնենք։ Հիմա համատեղ նոր աշխատանք ենք սկսել, որը, հնարավոր է, հետաձգի հարսանիքը։ Մտածում էինք, որ հարսանիքը լինի աշնանը, բայց հիմա ծրագրերը փոխվել են։ Հնարավոր է՝ մյուս տարվա գարնանն ամուսնանանք։ Ամեն ինչ կախված է գործերից։ Մեր հարսանիքը ոչ ավանդական է լինելու։ Տաշի–տուշի, լավաշ գցել ուսերին, ափսե կոտրել  չի լինի։ Միշտ մտածել եմ՝ եթե ամուսնանամ, հարսանիքս տարբերվող կանեմ։

Շարունակությունը՝ այստեղ

Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանՆեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութԻնչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերըՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանՍի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին Հայաստան գազի մատակարարման հետ կապված նորություն կաԹիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն ՀովասափյանՀարցվածների 29,4 տոկոսը նշել է, որ պետք է մնանք ԵԱՏՄ-ում, 35,1 տոկոսը կարծում է՝ պետք է շարժվել դեպի ԵՄ. սոցհարցում 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար Թուրքիայի արտգործնախարարը Նյու Յորքում մի շարք հանդիպումներ է անցկացրել Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԿոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը