Երևան, 23.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կրակոց և դանակահարություն Ջրառատում, 3 անձ մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է. նոր մանրամասներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում նոր միջադեպ է գրանցվել, ինչը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Ոստիկանության լրատվության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը։

Նա ասաց, որ ըստ նախնական տեղեկությունների՝ վիճաբանությունը սկսվել է դպրոցում աշակերտների միջև, ինչին միջամտել են մեծահասակները։ 

«Վիճաբանող կողմերից մեկի մոտ ինքնաձիգ է եղել, որը մասնակիցները փորձել են վերցնել նրանից: Ըստ նախնական տեղեկությունների՝ սկսվել է քաշքշոց, որի ընթացքում արձակվել է կրակոց: Երեք հոգի մարմնական վնասվածք է ստացել, մի հոգի՝ ոտքի հրազենային վնասվածք, մեկ հոգու մոտ կտրող ծակող-գործիքով պատճառված վնասվածք, մեկ հոգի էլ ունի ձեռքի կոտրվածք: Երեք քաղաքացիները տեղափոխվել են հիվանդանոց»,-ասաց Ջանոյանը: 

Նա հայտնեց, որ ոստիկանության ծառայողները կանխել են վիճաբանությունը, ինքնաձիգն առգրավված է. «Կատարվում են համապատասխան միջոցառումները, իրավիճակը վերահսկվում է ոստիկանության ծառայողների կողմից: Կատարվում են համապատասխան միջոցառումներ»:

Այսօր տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հաղորդագրություն էր տարածել «ՕՐՈ» դաշինքի մամուլի բաժինը. ««Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» նախընտրական շտաբի տեղեկություններով այսօր Ջրառատ գյուղում Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) տեղական կառույցի ներկայացուցիչները զինված հարձակում են գործել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների վրա, որի արդյունքում կան վիրավորներ»:

«Ազատության» հետ զրույցում «ՕՐՕ» դաշինքի անդամ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը քիչ առաջ ասաց, որ իրենց համակիրներից վիրավորված անձինք կան։ 

«Տեղափոխվում են հիվանդանոց: Ամբողջ ինֆորմացիան այս պահին չեմ տիրապետում»,-ասաց նա։ 

Հարցին, թե սա նախօրեին Ջրառատում տեղի ունեցածի շարունակությո՞ւնն է, Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Սա հերթական ապօրինությունն է: Իրենց համար միևնույն է, կարևոր է` իշխանությունը մնա ու իրենց ապօրինությունները շարունակեն»:

Ջրառատի գյուղապետի հետ կապ հաստատել չհաջողվեց:

Հիշեցնենք, որ մարտի 12-ին ևս «ՕՐՕ» դաշինքի քարոզարշավի ժամանակ Ջրառատ գյուղում միջադեպ էր գրանցվել: Ըստ «ՕՐՕ»-ի տարածած հաղորդագրության՝ Ջրառատի գյուղապետի շրջապատը ներկայացնող անձանցից մեկը դաշինքի կողմնակցի վրա ատրճանակ է ուղղել: Միջադեպի շրջանակներում հինգ անձ բերման էր ենթարկվել, իսկ մեկը ներկայացել էր կամավոր, բոլորն էլ ազատ են արձակվել: Քննչական բաժնում իրականացվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ դեպքի իրական հանգամանքները պարզելու ուղղությամբ:  

Tert.am-ի տեղեկություններով՝ երեխաների միջև վիճաբանությունը սկսվել է այն բանից հետո, երբ կողմերից մեկի երեխան հայհոյել է Ջրառատի գյուղապետ Սամվել Գալստյանի ազգականին:

ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios Որքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ»Հսկայական շինարարական կռունկը փլուզվել է բնակելի շենքերի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ«Դիմադրության օջախների կրակները մարելու համար շարունակում է իրականացնել իր ռեպրեսիվ գործունեությունը». «Փաստ»Զինծառայող Նարեկ Թորոսյանի մաhվան դեպքի վարույթով հանրային քրեական հետապնդում է հարուցվել կրտսեր սերժանտի և շարքային զինծառայողի նկատմամբ Հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի չշահագործվող կահույքի արտադրամասում «Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ»Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. «Փաստ»ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ»Հայկական պետականության «ողնաշարի» թիրախավորումը. ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ»«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»Իրանի դեմ ցանկացած ագրեuիա, այդ թվում՝ մեր ենթակառուցվածքների դեմ, կստիպի հասցնել hզnր և որոշիչ պատասխան․ ԱրաղչիՀուլիսի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում էWildberries-ը սկսել է առաջին փոխհատուցումները վաճառողներին՝ պահեստների վրա hարձակումից հետոԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival-ի հաղթողՄոսկվայի շրջանում տարանցիկ թռիչքներն արգելվել ենԱրագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր ժողովուրդը կմասնակցեն միասնական ժամերգությանԱրմավիր քաղաքում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում և բախվել կայանված «Chevrolet Volt»-ինԻրանը բարձր գին կվճարի. ԹրամփԱյսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում. Նարեկ ԿարապետյանՌոբերտ Ամստերդամը` ԿԸՀ-ի այսօրվա որոշման մասին«Ֆլեշ» գազաբենզալցակայանում «Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ՝ հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակը նետելով «Nissan Rogue»-ի վրաՖինանսական նոր հմտություններ Դավիթբեկյան խաղերում․ Idram&IDBankԾեծե՞լ են ու մահվան հասցրել 18-ամյա զինծառայողին. սկանդալային վարկած՝ 18-ամյա Նարեկ Թորոսյանի մահվան վերաբերյալՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ումԵրկրաշարժ՝ ՎրաստանումԷգեյան ծովի թոքերը կրակի մեջ են․ հրդեհ է բռնկվել ԹուրքիայումՍեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված Գոռ Ղուկասյանի ընտանիքում զույգ եղբայրներ են ծնվել՝ Գոռն ու ՀայկըՌուսաստանը գոյութենական uպառնալիք է ներկայացնում Եվրոպայի համար. ԿալլասՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 12-18-ըԱվետիք Չալաբյանին 2 ամսով կալանավորել են և զրկել իր անչափահաս երեխայի հետ շփվելու հնարավորությունից. Էդգար ՂազարյանԱվետիք Չալաբյանին զրկել են նաև ընտանիքին տեսնելու իրավունքից․ Մենուա ՍողոմոնյանՄիկոյան 25 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալովԵվրոպական շոգը հացահատիկի շուկային հասցրել է ավելի քան 2 միլիարդ եվրոյի վնաս Աննա Ծատուրյանն առաջին հայուհին է, ով բարձրացավ Լենինի գագաթՈրոշ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 22:00-ն Սերգեյ Լավրովն ու Մարկո Ռուբիոն վաղը հանդիպում կունենան Ինչպիսին է եղել Երևանում մթնոլորտային օդի որակը Տղամարդը ընկել է 12-րդ հարկից ընկել է մի աղջկա վրա․ աղջիկը տեղում մահացել է Ուժեղ Հայաստանը կոտրվողներից չի, դուք շարունակեք վախենալ. Մարիաննա ՂահրամանյանՀայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով Ռուսական շուկայում վառելիքի առկա դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում. Պուտին Ծնվել է Ազատի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը Իշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն ՄանվելյանԿինը` հանքարդյունաբերության ոլորտում․ ինչ է պատմում ԶՊՄԿ երկարամյա աշխատակից Գայանե Իվանյանը Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ ՄխիթարյանՆարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. Արամ Վարդևանյան