ՌԴ վարչապետը հիվանդացել է գրիպով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երկրի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հիվանդացել է գրիպով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:
«Համաճարակային իրավիճակը մեզ մոտ, կարծես թե, նահանջում է, բայց ամեն դեպքում դեռ լուրջ է. Դմիտրի Անատոլևիչին ևս չկարողացանք զերծ պահել հիվանդանալուց»,- ասել է Պուտինը նախարարների կաբինետի անդամների հետ հանդիպմանը:
ՌԴ վարչապետը մարտի 14-ին պլանավորել էր մի շարք միջոցառումների մասնակցել: Մարտի 14-ին նախատեսված էր նաև Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
1
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
3
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
4
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ
5
26-ամյա տղամարդու կնոջ հայրը, մայրը, տատիկը և քրոջ ամուսինը ծեծի են ենթարկել իրեն և 19-ամյա կնոջը



