Չինաստանում պեղումների ընթացքում բուրգ են հայտնաբերել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀՆագետները Չինաստանում պեղումների ժամանակ հայտնաբերել են բուրգ, հայտնում են չինական լրատվամիջոցները։
Չժենչժոու քաղաքում հնագետները բուրգաձեւ կառույց են հայտնաբերել։ Կողքին գտել են եւս մեկ կառույց ՝ կիսացիլինդրիկ ձեւի։Մինչ այդ տվյալ տարածքում գյուղ է եղել, բայց հետո տները քանդել են։ Պեղումները տեւել են ավելի քան մեկ ամիս։
Կառույցները 30 մ երկարություն ու 8 մ լայնություն ունեն։ Տեղական լրատվամիջոցները արդեն համեմատել են դամբարանը եգիպտական բուրգերի հետ, բայց այն շատ ավելի փոքր է, մարդու հասակից ցածր։
Գիտնականները մտադիր են պարզել դամբարանի տարիքը, ում է այն պատկանում եւ ինչով է պայմանավորված դրա ձեւը։ Փորձագետները նշում են, որ նման կառույցները բնորոշ չեն Չինաստանի համար։
1
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
2
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
3
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
4
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
5
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ



