Երևան, 28.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Սիցիլիայի վերածված նախընտրական Հայաստան. որտե՞ղ է Վլադիմիր Գասպարյանը. «Ժողովուրդ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Այս օրերին նախընտրական Հայաստանը վերածվել է Սիցիլիայի: Սկզբում իշխող ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներն էին իրար կոկորդ կրծում, սա այն բանից հետո, երբ չէին կարողացել միմյանց մեջ «կիսել ընտրատարածքը», հիմա էլ իշխանության ներկայացուցիչները քաղաքական հակառակորդների հետ հարցերը փորձում են բռունցքով և զենքի ուժով լուծել: Ինչպես հայտնի է՝ նախօրեին Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կողմնակիցները դաժան ծեծի էին ենթարկել փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանի եղբորը՝ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա Լեռնիկ Երանոսյանին, վերջինս ատրճանակից օդ էր կրակել, խլել էին նաև ատրճանակը: և ահա երեկ այդ միջադեպը շարունակություն է ունեցել: Անչափահասների կռիվը վերածվել է մեծերի ծեծկռտուքի:

Կռվին խառնվել է անձամբ Լյովա Երանոսյանը: Գործի է դրվել նաև ինքնաձիգ: ՕՐՕ դաշինքի երեք կողմնակիցներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց. նրանցից մեկը ստացել է հրազենային վնասվածք, մյուսը դանակահարվել է: Հարուցվել է քրեական գործ, կա ձերբակալված: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ծեծկռտուքը հին պատմություն ունի. սեպտեմբերին կայացած ՏԻՄ ընտրություններում, երբ համայնքի ղեկավար է ընտրվել Երանոսյանի բարեկամ, ՀՀԿ-ական Սամվել Գալստյանը, հիմա նրա նախկին մրցակիցը՝ Մելիք Մելքոնյանը, ՕՐՕ դաշինքի կազմում է, և վեճը այդտեղից է սկսվել:

Անկախ ամեն ինչից, պետք է արձանագրենք, որ իշխանություններին հաջողվեց ԱԺ այս ընտրությունները, որ առաջիկա 5 տարիներին Հայաստանում իշխանություն ձևավորելու միակ միջոցն են, իջեցնել «թաղի տղերքի ընտրության» մակարդակի՝ վարկաբեկելով այն: Բարձրաստիճան ոստիկաններն իրենց պահում են թաղային խուժանի նման, երբ անձամբ են ծեծկռտուքներին մասնակցում (չնայած՝ Սարի թաղի հայտնի միջադեպերի գլխավոր հերոսներ Լևոն և Լեռնիկ Երանոսյաններից այլ բան պետք չէր սպասել):

Ուշագրավ է, որ մարզերում խրոխտ խորհրդակցություններ անցկացրած ՀՀ ոստիկանությունն ու անձամբ ոստիկանապետ Վովա Գասպարյանը լռում են ոստիկանների մասնակցությամբ կատարված միջադեպի մասին: Ակնհայտ է, որ ոստիկանությունն իրավիճակին չի տիրապետում:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Փաշինյանն իր ու իր թիմի վրա դուրս կգա, եթե լրտես է ման գալիս, թող արագ շարժվի այդ ուղղությամբ. Սամվել ԿարապետյանՄենք ցանկացած օր պատրաստ ենք Փաշինյանի ասած արտահերթին, մարդդիկ զզվում են իրենցից․ ԿարապետյանԿասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըՈւնենք մտավախություն, որ TRIPP-ի շրջանակում Հայաստանի իշխանությունը կարող է Ադրբեջանին հարմարեցնել Հայաստանի օրենսդրությունը․ Մարիաննա ՂահրամանյանԽաղաղությունը չի հաստատվում միայն խաղաղություն ասելով․ Արեգա ՀովսեփյանԻնչպե՞ս գումարը պահել միշտ հասանելի և միաժամանակ եկամուտ ստանալԹրամփը հայտարարել է, որ Եվրոպան ներգաղթի հետ կապված «մեծ խնդիր» ունի Այս մեդալն իմ նպատակներից ու երազանքներից միայն մեկն է. Համլետ Մանուկյան Առանց ստորագրված համաձայնագրի՝ ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի միջով ճանապարհ ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջ չի առաջադրելու. Մարիաննա Ղահրամանյան2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը. Աննա ԿոստանյանԸնդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել ԿարապետյանԱդրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան Իշխանության`առանց խաղաղության զիջումների գնալու քաղաքականության հետևանքով Ադրբեջանի ախորժակն ավելի ու ավելի է մեծանում. Տիգրան ԱբրահամյանՍաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա ՅոլյանԽաղաղությունը չշփոթեք անվերջ զիջումների հետ. Ադրբեջանի ախորժակն ավելի է մեծանում. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ինԵթե Ադրբեջանը վաղը հայտարարի, որ չի ստորագրելու խաղաղության համաձայնագիրը, մենք ոչինչ չենք կարողանա անել. Լենա ՄաթևոսյանՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները խուսափում են ժողովրդի ձայնը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր Կամենդատյան21-րդ դարը մերն է լինելու. Արշակ ԿարապետյանՃապոնիայում կարող են ներդրվել օտարերկրյա գործակալի կարգավիճակ և դրա հետ կապված պատժամիջոցներ Ամիօ բանկը ժամկետից շուտ ավարտել է 3 մլրդ դրամի պարտատոմսերի տեղաբաշխումը Իշխանությունների թույլ կառավարման արդյունքում շատերը մեզ հետ խոսում են ուլտիմատումների լեզվով. Արմեն ՄանվելյանՀայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ ԿարապետյանԴեղատներում այլևս չեն վաճառվի սնդիկային ջերմաչափերԱրարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան TRIPP-ով Ադրբեջանը ցամաքային ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը՝ ոչինչ․ Լենա Մաթևոսյան