Գերմանացիների մեծամասնությունը դեմ Է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցություններին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանացիների գրեթե երկու երրորդն արտահայտվել Է հօգուտ այն բանի, որ Գերմանիայի կառավարությունը հանդես գա Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ Անկարայի հետ բանակցությունները դադարեցնելու նախաձեռնությամբ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին վկայում են հարցման տվյալները, որը Bild թերթի համար անցկացրել Է INSA հետազոտական ինստիտուտը:
Հարցման համաձայն, մասնակիցների 62,4 տոկոսը հանդես Է գալիս Թուրքիայի հետ բանակցություններն ավարտելու օգտին, դրան դեմ Է արտահայտվել 11,9 տոկոսը: Մնացածները ձեռնպահ են մնացել:
Եվրամիությունը ներկայում անդամակցության թեկնածուի կարգավիճակ Է տրամադրել Ալբանիային, Մակեդոնիային, Սերբիային, Թուրքիային եւ Չեռնոգորիային:
2016 թվականի փետրվարին Եվրամիությանը միանալու պաշտոնական հայտ Է ներկայացրել Բոսնիան եւ Հերցեգովինան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



