Ջոան Ռոուլինգը հայտարարել Է իր հերթական գրքի վերնագիրը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲրիտանացի աշխարհահռչակ գրող Ջոան Ռոուլինգը հայտարարել Է իր հերթական գրքի վերնագիրը: Հարի Փոթերի մասին զրուցավեպի հեղինակը համապատասխան գրառումը զետեղել Է Twittr ցանցի իր Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
"Lethal White", որ կարելի Է թարգմանել որպես «մահաբեր սպիտակ». հենց այսպես կկոչվի 51-ամյա Ռոուլինգի նոր դետեկտիվը: Այնտեղ խոսք կվերաբերի ոչ թե կախարդ տղային, այլ խուզարկու Քորմորան Սթրյաքին՝ «Կկվի կանչը» (The Cuckoo’s Calling, 2013), «Շերամորդ» (The Silkworm, 2014) եւ «Չարին ծառայելիս»(Career of Evil, 2015) քրեական վեպերի գլխավոր հերոսին: Այս մատենաշարը Ռոուլինգը գրում Է Ռոբերտ Գելբրեյթ կեղծանվամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



