Իրանը պաշտոնապես դարձավ Սիրիայում հրադադարի երաշխավոր երկիր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Իրանը Ռուսաստանի եւ Թուրքիայի հետ միասին պաշտոնապես դարձել Է Սիրիայում մարտական գործողությունների դադարեցման ռեժիմի վերահսկման երաշխավոր երկիր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 15-ին հայտնել Է ՌԴ պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի սիրիական կարգավորման խնդրով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւը՝ ելույթ ունենալով Աստանայում կայացած մամուլի ասուլիսում:
«Այսօրվա կոնսուլտացիաների շատ կարեւոր արդյունքը դարձավ երաշխավոր երկրի կարգավիճակով համաձայնագրին միանալու վերաբերյալ փաստաթուղթը պաշտոնապես ստորագրելու Իրանի պատվիրակության որոշումը»,-ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
2
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
3
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
4
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
5
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ



