Ռուսաստանը Հայաստանին կփոխանցի Վրուբելի գողացված նկարը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուսաստանը Հայաստանին կփոխանցի Միխայիլ Վրուբելի «Դեւն ու հրեշտակը Թամարայի հոգու հետ» գողացված նկարը։
Մարտի 15-ին Մոսկվայում կայացած ճեպազրույցի ընթացքում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել է, որ Հայաստանից գողացված նկարը հայտնաբերվել է ռուսական համապատասխան մարմինների ջանքերով ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ճեպազրույցին նախորդող հանդիպման ժամանակ հայտնել էր,որ ռուսական կողմը պատրաստ է նկարը վերադարձնել Հայաստանին։
«Դևն ու հրեշտակը Թամարայի հոգու հետ» (1891 թ) նկարը Միխայիլ Լերմոնտովի «Դեւը» պոեմի նկարազարդումն է, ու մինչեւ գողացվելը այն պահվում էր Երեւանում, ռուսական արվեստի թանգարանում։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



